Լրահոս

09.12.2011 16:07


Հարուցվել է քրեական գործ՝ փոխգնդապետի կողմից լիազորություններն անցնելու դեպքի առթիվ

ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության ծառայությունում կատարված ստուգման արդյունքների հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է   քրեական գործ  Կոտայքի մարզային քննչական բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետի կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ:

Հատուկ քննչական ծառայությունում ստացված նյութերի համաձայն՝ փոխգնդապետը, անցնելով իր լիազորությունները, բռնություն է գործադրել իր ենթակայության ներքո աշխատող քննիչի նկատմամբ, ստորացրել նրա պատիվն ու արժանապատվությունը՝ կասկածելով հանցագործություն կատարելու մեջ:

Հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական  օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով: Կատարվում է նախաքննություն: Արդյունքների մասին տեղեկատվություն կտրամադրվի լրացուցիչ:

ՀՀ հատուկ քննչական ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը