Լրահոս

09.12.2011 15:59


Նիդեռլանդները ներողություն են խնդրել 1947թ. Ինդոնեզիայի ջարդերի համար

Ինդոնեզիայում Նիդեռլանդների դեսպան Թիերդ դե Զվանն այսօր պաշտոնապես ներողություն է խնդրել հոլանդացի զինվորականների կողմից Ճավա կղզու Ռավագեդե գյուղում 1947թ. ջարդերի համար։ Այս մասին հաղորդում է «NRC Handelsblad»–ը։

Պաշտոնապես ներողություն հայցելուց բացի, Նիդեռլանդների կառավարությունը պարտավորվել է 20–հազարական եվրո վճարել կենդանի մնացած 9–ը կանանց, որոնց ամուսինները հոլանդացի զինվորների զոհն են դարձել։ Ավելի վաղ Հաագայի դատարանը բավարարել է ջարդերին ականատես եղած մարդկանց հայցը և Նիդեռլանդներին պարտավորեցրել փոխհատուցում վճարել զոհվածների այրիներին։

Տարբեր գնահատականների համաձայն՝ 1947թ. դեկտեմբերի 9–ին հոլանդացի զինվորականները սպանել են 150–400 ինդոնեզացիների։

Այս խորագրի վերջին նյութերը