Քաղաքական

03.03.2025 13:36


Սոնա Մնացականյանի հորեղբայրը դատական նիստի ժամանակ ինֆարկտ է ստացել

Սոնա Մնացականյանի հորեղբայրը դատական նիստի ժամանակ ինֆարկտ է ստացել

Այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից վրաերթի ենթարկված և մահացած հղի Սոնա Մնացականյանի գործով հերթական նիստի ընթացքում Սոնա Մնացականյանի հորեղբայրը սրտմկանի ինֆարկտ է ստացել։ Այս մասին News.am-ին հայտնել է փաստաբան Րաֆֆի Ասլանյանը։

«Ինքնազգացողությունը վատացավ, շտապօգնության մեքենայով հիվանդանոց տեղափոխեցին, որտեղ էլ հայտնեցին, որ սրտմկանի ինֆարկտ է ստացել»,-ասել է Ասլանյանը։

Փաստաբանը նշել է, որ օրեր առաջ էլ Սոնա Մնացականյանի հայրն էր սրտի հերթական վիրատահությունը տարել ու այսօր չէր կարողացել ներկայանալ նիստին։

Այս խորագրի վերջին նյութերը