Քաղաքական

03.03.2025 11:59


«Մայր Հայաստան» դաշինքը ՔՊԿ-ի գաղափարական և արմատական ընդդիմախոսն է. Դերենիկ Մալխասյան (տեսանյութ)

«Մայր Հայաստան» դաշինքը ՔՊԿ-ի գաղափարական և արմատական ընդդիմախոսն է. Դերենիկ Մալխասյան (տեսանյութ)

Ավագանու ընտրություններին ընդառաջ Գյումրիում տեղի ունեցած «Մայր Հայաստանի» հավաքի ժամանակ իմ ունեցած ելույթը․

Գյումրիում սպասվում են կարևոր քաղաքական իրադարձություններ։ Գյումրին պատրաստվում է ընտրությունների։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն իր ղեկավարի գլխավորությամբ կոպիտ վերանայեց գյումրեցու քվեն, զավթեց իշխանությունը և հիմա փորձում է վերարտադրվել։Կյանքը ցույց է տվել, որ ՔՊ–ն տապալել է կառավարման բոլոր ոլորտները, ձախողել է ներքին ու արտաքին քաղաքականության մեջ։ Մենք՝ գյումրեցիներս հիմա հնարավորություն ունենք փոխելու մեր կյանքը քաղաքում։ Քաղաքը պետք է ունենա արդյունավետ ու բանիմաց կառավարիչ, պատասխանատու քաղաքական ուժ, որը տեր կկանգնի իր խոստումներին ու ծրագրերին։«Մայր Հայաստան» դաշինքը մասնակցում է Գյումրու ավագանու ընտրություններին դրական փոփոխությունների նպատակով։ Մեր ցուցակը գլխավորող Կարեն Սիմոնյանը ուղն ու ծուծով գյումրեցի է, հաջողակ գործարար, լավ ընկեր և իր հայացքներով ընդդիմադիր։ Մենք ներկայացնելու ենք ավագանու պատկառելի ցուցակ։ Մեր թիմը մարտական է տրամադրված և պատրաստ է պայքարի։Մենք Գյումրիի ընտրություններին մասնակցում ենք քաղաքի զարգացման հեռանկարային և ընթացիկ ծրագրերով։ Ազատ տնտեսական գոտու ստեղծման մեր առաջարկը լայն արձագանք է ստացել ու մեծ աջակցություն ունի գյումրեցիների կողմից։ Ծրագիրը պրոֆեսիոնալ մակարդակով մշակվել է մեր դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանի գլխավորությամբ։ Մենք համոզված ենք, որ գյումրեցիների մասնակցությամբ և պահանջատիրությամբ կարողանալու ենք կյանքի կոչել մեր ծրագրերը։

«Մայր Հայաստան» դաշինքը, որպես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գաղափարական և արմատական ընդդիմախոս, ընտրություններին մասնակցում է հետևյալ սկզբուներով:

«Մայր Հայաստանը» գործընկերային հարաբերություններ կհաստատի այն կուսակցությունների կամ դաշինքների հետ, որոնք կհայտարարեն, որ բացառում են ՔՊ-ի հետ համագործակցության ցանկացած տարբերակ նախընտրական, ընտրական և հետընտրական փուլերում: Այն քաղաքական միավորները, որոնք կփորձեն սպասարկել ՔՊ-ի արհեստական վերարտադրությանը՝ ստվերային ծառայություն մատուցելով, «Մայր Հայաստանի» հետ որևէ առնչություն չեն կարող ունենալ: Նրանք, ովքեր հստակ դիրքորոշում չեն հայտնի ՔՊ-ի վերաբերյալ, մեր կողմից կդիտարկվեն որպես ՔՊ-ի դրածոներ և կարժանանան համապատասխան վերաբերմունքի:

«Մայր Հայաստանը» Գյումրիում ձգտում է ամբողջական իշխանություն ձևավորելու քվեին, սակայն եթե ընտրության արդյունքները մեզ չտան ինքնուրույն քաղաքային իշխանություն ձևավորելու հնարավորություն, ապա մեր դիրքորոշումն այն է, որ Գյումրիում գործադիր իշխանությունը պետք է ձևավորի այն ուժը, որն առավելագույն քվեներն է ստացել ընդդիմադիր դաշտում: Անցողիկ շեմը հաղթահարած մյուս ուժի կամ ուժերի ավագանու անդամները պետք է քվեարկեն ընդդիմադիր դաշտում առավել ձայներ ստացած ուժի քաղաքապետի թեկնածուի օգտին՝ չհավակնելով որևէ գործադիր պաշտոնի: Այդ ուժերի միջև համագործակցությունը պետք է լինի ծրագրային ու գաղափարական տիրույթում, իսկ գործադիր իշխանության վերահսկողությունը պետք է իրականացվի ավագանու ինստիտուտի միջոցով:

ՔՊ-ին ընդդիմացող բոլոր ուժերը պետք է պարտավորվեն քարոզարշավի ընթացքում միմյանց չթիրախավորել և ընտրական գործընթացում հնարավոր կեղծիքների դեմ համագործակցաբար պայքարել, այդ թվում՝ ընտրատեղամասերում:

«Մայր Հայաստանը» կոչ է անում Գյումրիի ընտրություններին մասնակցող և ընդդիմադիր ներկայացող ուժերին նախքան ընտրությունների մեկնարկը հանդես գալ համանման սկզբունքների հայտարարությամբ կամ միանալ մեր հայտարարությանը:

«Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը