Լևոն Մելիք–Շահնազարյան. «Պարտվողական մտածելակերպը Լևոն Տեր–Պետրոսյանի մոտ միշտ եղել է»
Մամուլի ասուլիսի ժամանակ քաղաքագետ, ԼՂՀ առաջին գումարման ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Լևոն Մելիք-Շահնազարյանը, «7օր»-ի հարցին ի պատասխան, դժվարացել է ԼՂ-ի և հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ Սերժ Սարգսյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի դիրքորոշումների մի քանի տարբերություն նշել։ Նա միայն մեկն է մտաբերել.
-Տեր-Պետրոսյանը, գոնե անձամբ ինձ և Արցախի մեր պատվիրակությանը, բազմիցս ասել է՝ մենք ի վիճակի չենք պատերազմել հզոր Ադրբեջանի հետ, վաղ, թե ուշ մենք կպարտվենք այս պատերազմում և ավելի լավ է հիմա համաձայնվենք բարձր կարգավիճակով ինքնավար կազմով մնալ Ադրբեջանում, քան պատերազմով կորցնենք եղածը։ Պարտվողական մտածելակերպը Լևոն Տեր-Պետրոսյանի մոտ միշտ եղել է ։ Չգիտեմ դա ինչից է, թե՞ պատմությունը լավ իմանալով, թե՞ լավ գիտնական լինելով, թե՞ գենետիկորեն, բայց այդ վախը նստած էր և այն չէր թաքցվում։
Փոխարենը Սերժ Սարգսյանը, ըստ քաղաքագետի, մինչ նախագահ դառնալը և դառնալուց հետո, բազմիցս ասել է, որ Արցախի ինքնորոշման և ձեռք բերած անկախության իրավունքը քննարկաման ենթակա չէ։
Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերություններին, ապա Լևոն Մելիք-Շահնազարյանն ասել է, որ առնվազն հայտարարությունների առումով, Սերժ Սարգսյանի և Լևոն Տեր-Պտերոսյանի դիրքորոշումներում տարբերությունները քիչ են։