Կարծիք

03.03.2025 11:43


Միջազգային բոլոր հարթակներում պետությունը մեկուսացրած ու նվաստացրած իշխանությունն անկարող է նաև պետության ներսում որևէ բարեփոխումներ իրականացնել

Միջազգային բոլոր հարթակներում պետությունը մեկուսացրած ու նվաստացրած իշխանությունն անկարող է նաև պետության ներսում որևէ բարեփոխումներ իրականացնել

Երևանի քաղաքապետարանում, դեմքերին շատ լուրջ արտահայտություն տված, փողկապավոր ընկերները գործավարական նիստ են անցկացնում, իսկ այդ նույն պահին քաղաքացիները մետրոյում հայտնվել են բլոկադայում:

Թե բա՝ տրանսպորտի բարելավված համակա՜րգ, ասեք-կանե՜նք…

Խորհուրդ կտամ այդ նիստին քննարկել նաև, թե ինչու է վերջին շաբաթվա ընթացքում տրանսպորտում ամենաքիչ վճարումը եղել։ Չեք քննարկի…Որովհետև ինքներդ գիտեք, որ դա բոյկոտի արդյունքն է։

Ակնհայտ է, որ միջազգային բոլոր հարթակներում պետությունը մեկուսացրած ու նվաստացրած իշխանությունն անկարող է նաև պետության ներսում որևէ բարեփոխումներ իրականացնել, ինչին ականատես ենք լինում մենք ամեն օր։

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը