Խորվաթիան ստորագրել է ԵՄ–ին անդամակցելու պայմանագիրը
Դեկտեմբերի 9-ին Խորվաթիայի ու Եվրամիության ներկայացուցիչները ստորագրել են Խորվաթիայի՝ Եվրամիությանն անդամակցելու մասին պայմանագիրը։ Խորվաթիան, սակայն, պաշտոնապես ԵՄ անդամ կդառնա միայն 2013–ին։ Այս մասին տեղեկացնում է «Associated Press»–ը։
Խորվաթական կողմից պայմանագիրը ստորագրել են երկրի նախագահ Իվո Յոսիպովիչը, վարչապետ Յադրանկա Կոսորը, իսկ ԵՄ–ի կողմից՝ միության բոլոր 27 անդամակից երկրների ղեկավարներն ու վարչապետերը։
Այնուամենայնիվ, այդ պայմանագիրը դեռ պետք է ընդունվի ԵՄ բոլոր երկրների խորհրդարաններում։ Բացի այդ, Խորվաթիայում պետք է անցկացվի համապատասխան հանրաքվե, որը, ամենայն հավանականությամբ, տեղի ունենա 2012թ. սկզբին։
Փորձագետները կարծում են, որ ԵՄ–ի տնտեսական ճգնաժամի համապատկերի վրա շատ խորվաթներ կարող են մտափոխվել ու դեմ արտահայտվել միությանն անդամագրվելուն։ Այժմ Խորվաթիայի բնակչության մոտ 60 տոկոսը կողմ է արտահայտվում միավորմանը։