Լրահոս

09.12.2011 14:43


ՏՄՊՊՀ նախագահն աշխատանքային այցով կմեկնի ԼՂՀ

Երկուշաբթի օրը` դեկտեմբերի 12-ին աշխատանքային այցով Լեռնային Ղարաբաղի հանրապետություն  կմեկնի ՏՄՊՊՀ նախագահ Ա. Շաբոյանը: Այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի, ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանի, և ԼՂՀ  hանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող հանձնաժողովի նախագահի և աշխատակազմի հետ:  Տեղեկացնենք, որ համաձայն նախորդ տարի կնքված համագործակցության հուշագրի, կողմերը համագործակցում են ՀՀ-ում և ԼՂՀ-ում մրցակցային միջավայրի բարելավմանն ուղղված քայլերի իրականացման շուրջ: ՏՄՊՊՀ պատվիրակության կազմում են նաև Հանձնաժողովի անդամ Սլավա Պետրոսյանը և Աշխատակազմի ղեկավար` Տիգրան Խեչոյանը:

Այս խորագրի վերջին նյութերը