Լրահոս

09.12.2011 14:40


Իսրայելի ԱԳՆ–ն ՌԴ Պետդումայի ընտրությունների մասին. «Անշուշտ, կային որոշ խախտումներ, բայց դրանք բոլոր ընտրություններում էլ լինում են»

Իսրայելի ԱԳՆ–ն ՌԴ Պետդումայի ընտրությունների մասին. «Անշուշտ, կային որոշ խախտումներ, բայց դրանք բոլոր ընտրություններում էլ լինում են»

–Բողոքական ընտրազանգվածը միշտ էլ կա, նրանց համար միևնույն է՝ ում դեմ բողոքել։  Եվ ես ուրախ եմ, որ դա կա նաև Ռուսաստանում, որովհետև դա ժողովրդավարության հատկանիշ է,– նման հայտարարությամբ է հանդես եկել Իսրայելի արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանը։

Նա նշել է, որ թեև ՌԴ–ում չկա կատարյալ ժողովրդավարություն, սակայն 20 տարվա ընթացքում քիչ բան չի արվել այդ ուղղությամբ։

–Չեմ կարծում, որ նույնիսկ ԱՄՆ–ն ու Անգլիան քսան տարվա ընթացքում են կառուցել այն ժողովրդավարությունը, որն ունեն այսօր,– ընդգծել է Լիբերմանը։

Ինչ վերբերում է ՌԴ Պետդումայի ընտրությունների գնահատականին,  իսրայելցի դիվանագետն ասել է.

–Անշուշտ, կային որոշ խախտումներ, բայց դրանք բոլոր ընտրություններում էլ լինում են։

Խոսելով Իսրայելի ու ՌԴ–ի հետ հարաբերությունների մասին՝ Լիբերմանը նշել է, որ կան շատ տարաձայնություններ, բայց  կողմերը «կարող են աշխատել անկախ այդ խնդիրներից»։ Ինչ վերաբերում է ԱՄՆ–ի ու Ֆրանսիայի հետ հարաբերություններին, ապա արտգործնախարարը չի թաքցրել, որ  տարաձայնություններ իրոք կան։

Այս խորագրի վերջին նյութերը