Լրահոս

28.02.2025 11:44


Գեղարքունիքի գյուղերից մեկում հայտնաբերվել է 1 ամսական երեխայի մարմին․ ըստ ծնողների՝ հավանաբար կաթը նրա շնչափողն է լցվել

Գեղարքունիքի գյուղերից մեկում հայտնաբերվել է 1 ամսական երեխայի մարմին․ ըստ ծնողների՝ հավանաբար կաթը նրա շնչափողն է լցվել

Փետրվարի 25-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 03։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության տարածքային բաժնում տեղեկություն է ստացվել, որ շտապօգնության խումբը կանչով մեկնել է մարզի գյուղերից մեկը, որտեղ հայտնաբերել են մահացած երեխայի մարմին։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ մահացածը նույն գյուղի բնակիչ 1 ամսական Շահեն Մ-Ն է, ում մոտ արձանագրվել է «Կենսաբանական մահ»։

Տեղում երեխայի ծնողները հայտնել են, որ երեխան մահացել է նույն օրը ժամը 02։40-ի սահմաններում, հավանաբար մայրական կաթը շնչափողը լցվելու հետևանքով:

Դեպքի փաստով ոստիկանության տարածքյին բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն:

Այս խորագրի վերջին նյութերը