Քաղաքական

27.02.2025 16:44


Վրաստանում բողոքի ակցիաների ֆինանսավորումը ԵՄ-ն կատարում է ՀՀ-ում դեսպանատների միջոցով. ՌԴ

Վրաստանում բողոքի ակցիաների ֆինանսավորումը ԵՄ-ն կատարում է ՀՀ-ում դեսպանատների միջոցով. ՌԴ

Վրաստանում բողոքի ակցիաների ֆինանսավորումը ԵՄ-ն կատարում է Հայաստանում եվրոպական երկրների դեսպանությունների միջոցով։ Այս մասին ասվում է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության հայտարարության մեջ։

Հետախուզական ծառայությունը նշել է, որ Վրաստանում ԵՄ ներկայացուցչությունը հակակառավարական ակցիաների յուրաքանչյուր մասնակցի վճարում է մինչև 120 եվրո:

Ընդհանուր առմամբ, Բրյուսելը ներկայում փորձում է Վրաստանում հակակառավարական տրամադրություններ ձևավորել բլոգերների, լրագրողների, ՏՏ մասնագետների և ռուս ռելոկտանտների շրջանում։ Այդ նպատակով բլոգերներին պատրաստ են հատկացնել մինչև 50 հազար եվրո։

«Եվրոպական չինովնիկները մտադիր են ակտիվացնել բողոքի ցույցերը և իշխող «Վրացական երազանքին» ընդդիմադիր կուսակցություններից «միասնական բռունցք» ձևավորել»,-հավելել է ռուսական հատուկ ծառայությունը:

Աղբյուրը՝ arm.sputniknews.ru

Այս խորագրի վերջին նյութերը