Ամերիկացի օսկարակիր դերասան Ջին Հեքմենին և նրա կնոջը մահացած են գտել
Օսկարակիր ամերիկացի դերասան 95-ամյա Ջին Հեքմենին, նրա կնոջը՝ 64-ամյա դաշնակահարուհի Բեթսի Արակավային և նրանց շանը մահացած են գտել Նյու Մեքսիկո նահանգի Սանտա Ֆե քաղաքի իրենց տանը:«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է BBC-ին։
Ավելի քան վեց տասնամյակ տևած կարիերայի ընթացքում Հեքմենն արժանացել է «Օսկարի» երկու մրցանակի՝ «Ֆրանսիական կապը» և «Չներվածը» ֆիլմերի համար:
Նյու Մեքսիկո նահանգի Սանտա Ֆե շրջանի շերիֆ Ադան Մենդոզան հայտարարել է. «Մենք կարող ենք հաստատել, որ և՛ Ջին Հեքմանը, և՛ նրա կինը մահացած են հայտնաբերվել փետրվարի 26-ի կեսօրին իրենց տանը»:
«Սա ակտիվ հետաքննություն է, սակայն այս պահին մենք չենք կարծում, թե սա եղել է սպանություն»,-նշվել է հայտարարության մեջ:
Զույգն ամուսնացել է 1991 թվականին և ապրում էր Նյու Մեքսիկո նահանգի Սանտա Ֆե քաղաքում:
Ամերիկացի օսկարակիր դերասան Ջին Հեքմենին և նրա կնոջը մահացած են գտել
Օսկարակիր ամերիկացի դերասան 95-ամյա Ջին Հեքմենին, նրա կնոջը՝ 64-ամյա դաշնակահարուհի Բեթսի Արակավային և նրանց շանը մահացած են գտել Նյու Մեքսիկո նահանգի Սանտա Ֆե քաղաքի իրենց տանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է BBC-ին։