Էդվարդ Մինասյան. «Կարսի պայմանագիրը մեր ժողովրդի համար ճակատագրական նշանակություն ունեցավ»
Մամուլի Ազգային ակումբում, խոսելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ներկա գործընթացի և «Ճանապարհային քարտեզում» Կարսի պայմանագիրի վավերացման կետի շուրջ, ԵՊՀ Պատմության ֆակուլտետի դեկան, դոկտոր, պրոֆեսոր Էդվարդ Մինասյանն ասել է.
-Կարսի պայմանագիրը մեր ժողովրդի համար ճակատագրական նշանակություն ունեցավ։ Պատմությունը ցույց է տալիս, որ վճռական պահերին թուրքական դիվանագիտությունը միշտ հաղթող է դուրս եկել։ Կարծում եմ, Թուրքիան հենց այնպես փաստաթուղթ չէր ստորագրի։ Միգուցե նախնական համաձայնություն կա հետագայում այդ կետերը մտցնելու, սակայն այսօր փաստաթուղթը ես չեմ տեսել և չգիտեմ, թե ինչ կա այնտեղ։ Ամեն դեպքում, Կարսի պայմանագրի վավերացումը Հայաստանի կողմից կնշանակի հրաժարվել տարածքային պահանջներից։