Ստամբուլում բանակցություններ են ընթանում Ռուսաստանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների միջև (տեսանյութ)
Ստամբուլում ԱՄՆ գլխավոր հյուպատոսի նստավայրում Ռուսաստանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների միջև բանակցություններ են ընթանում դեսպանատների աշխատանքին առնչվող խնդիրների շուրջ:«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը:
Հանդիպումը սկսվել է ժամը 10։00-ի սահմաններում։
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, հայտարարելով հանդիպման մասին, հույս էր հայտնել, որ միջոցառման արդյունքներով հասկանալի կդառնան, թե երկու կողմերը որքան արագ և արդյունավետորեն կկարողանան շարժվել խնդրահարույց հարցերի լուծման գործում։
Ինչպես հաղորդել է CNN-ը, վկայակոչելով Պետքարտուղարության ներկայացուցչին, բանակցություններում չեն քննարկվելու քաղաքական կամ անվտանգության հարցեր, և Ուկրաինան նույնպես հանդիպման թեմա չի դառնա։
Փետրվարի 18-ին Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքում տեղի են ունեցել ռուս-ամերիկյան բարձր մակարդակի բանակցություններ, որոնք տևել են չորսուկես ժամ: Ռուսական կողմից քննարկմանը մասնակցել են ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ Վաշինգտոնը ներկայացնում էին պետքարտուղար Մարկո Ռուբիոն, ազգային անվտանգության հարցերով նախագահի օգնական Մայքլ Ուոլցը և Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը։
Հանդիպման արդյունքներով կողմերը պայմանավորվել են պայմաններ ստեղծել երկկողմ համագործակցության լիարժեք վերսկսման, դեսպանատների աշխատանքում սահմանափակումները վերացնելու և Ուկրաինայում իրավիճակի կարգավորման գործընթաց սկսելու համար։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը բարձր է գնահատել կայացած բանակցությունները՝ նշելով, որ արդյունքն առկա է։
Ստամբուլում բանակցություններ են ընթանում Ռուսաստանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների միջև (տեսանյութ)
Ստամբուլում ԱՄՆ գլխավոր հյուպատոսի նստավայրում Ռուսաստանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների միջև բանակցություններ են ընթանում դեսպանատների աշխատանքին առնչվող խնդիրների շուրջ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը: