Աշխարհ

26.02.2025 12:30


Թաիլանդում զբոսաշրջիկներ տեղափոխող ​​ավտոբուսը վթարի է ենթարկվել. կան զոհեր և վիրավորներ (տեսանյութ)

Թաիլանդում զբոսաշրջիկներ տեղափոխող ​​ավտոբուսը վթարի է ենթարկվել. կան զոհեր և վիրավորներ (տեսանյութ)

Թաիլանդում զբոսաշրջիկներ տեղափոխող ​​ավտոբուսը վթարի է ենթարկվել։ Վթարի հետևանքով առնվազն 18 մարդ մահացել է և մոտ 20-ը՝ տուժել, հայտնում է «Thairath» թերթը։

Երեք ավտոբուս 200 հոգանոց էքսկուրսիոն խումբ էին տեղափոխում։ Վերջին մեքենայի վարորդը կորցրել է կառավարումը, ավտոբուսը բախվել է բետոնե արգելապատնեշին և շրջվել։

Լրատվամիջոցները հայտնում են, որ վթարի ենթարկված ավտոբուսում եղել է 47 ուղևոր և երկու վարորդ։

Հայտնի է, որ ավտոբուսը հյուսիսարևելյան Բունգկան նահանգից ուղևորվում էր Ռայոնգ առողջարանային նահանգ:

Աղբյուրը՝ arm.sputniknews.ru

Այս խորագրի վերջին նյութերը