Ամառային զորակոչը Հայաստանում կանցկացվի ապրիլի 14-ից հուլիսի 31-ը
2025 թ. ապրիլի 14-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Հայաստանում կանցկացվի ամառային զորակոչ։ Այդ մասին տեղեկանում ենք e-draft իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքից։
«2025 թ. ապրիլի 14-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Հայաստանում կանցկացվի արական սեռի այն քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ամառային զորակոչը, որոնց 18 տարին լրանում է կամ որոնց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից նախկինում տրված տարկետումը դադարում է մինչև 2025 թ. հունիսի 30-ը ներառյալ»,–ասվում է որոշման նախագծի մեջ:
Նշվում է, որ շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության կզորակոչվեն նաև մինչև 2025 թ. մարտի 1–ը կամավոր հիմունքներով շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն անցնելու դիմում ներկայացրած իգական սեռի քաղաքացիները:
Միաժամանակ, հունիսի 26-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ կզորացրվեն շարքային կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողները:
Որոշման նախագիծը վաղը կներկայացվի ՀՀ կառավարության քննարկմանը։ Ընդունման դեպքում այն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: