«Պանիրը, կարագը, ձեթը, տրանսպորտը...». ինչն է, ըստ քաղաքացիների, ամենաշատը թանկացել հանրապետությունում (տեսանյութ)
ՀՀ սննդամթերքի շուկայում վերջին 1–2 ամսում թանկացումներ են գրանցվել, ինչը քաղաքացիների շրջանում դժգոհությունների ալիք է բարձրացրել։
Քաղաքացիները նշում են, որ երկրում առկա թանկացումների հետ մեկտեղ շարունակում են ցածր մնալ աշխատավարձերը և կենսաթոշակները։
«Պանիրը, կարագը, ձեթը, կանթամթերքը, կոֆեն... ուղղակի խայտառակություն է։ Այս ղեկավարությունն ինչ է մտածում, ժողովուրդը հացի փող չունի, բայց ամեն ինչ թանկ է, օրեցօր էլ ավելի է թանկանում»,–նշեց քաղաքացիներից մեկը։
Մեկ ուրիշն էլ շեշտեց` հացի չափերն են փոքրացրել, բայց գինը բարձրացրել են, կոմունալներն են թանկացել ու ընդամենը 75 000 նվազգայույն աշխատավարձ ստացողը չի կարող ապրել այդ գումարով։
Մարդկանց մի մասն էլ անհանգստանում են նաև փոքր խանութներ ունեցողների համար ու ընդգծում` պետությունը փոքր բիզնեսներին էլ է հարվածում, երբ չի կառավարում թանկացումները, բայց ավելացնում է հարկերը։
Նշենք, որ ըստ վիճակագրական կոմիտեի` 2024 թվականի դեկտեմբերի համեմատ 2025 թվականի հունվարին սննդամթերքը և ոչ ալկոհոլային խմիչքները 2.5%–ով թանկացել են։ Նախորդ տարվա հունվար ամսվա համեմատ` ամենաշատը թանկացումներ գրանցվել են Գյումրիում` 4.5%, իսկ հաջորդը` Կապանն է` 3%, երրորդ տեղը զբաղեցնում են` Եղեգնաձորը, Հրազդանն ու Արտաշատը` 2.9%–ով։ Երևանում նույն ժամանակահատվածում սննդամթերքը և ոչ ալկոհոլային խմիչքները թանկացել են 2.7%–ով։
Օրինակ` 2024 թվականի դեկտեմբերի համեմատ 2025 թվականի հունվարին 2.1%–ով թանկացել է հացը, 11.4%–ով` կարագը, 16.8%–ով` ձիթապտղի յուղը, 1%–ով` մրգերը, իսկ 13.1%–ով` բանջարեղենը (կարտոֆիլը` 21.1%), 17.5%–ով` սուրճը, 5.2%–ով թեյը և այլն։ Կոմիտեի տվյալներով` էժանացել է ձուն` 6.2%–ով, պանիրն ու կաթնաշոռը` 4.6%–ով, շաքարը` 5.1%–ով, մակարոնեղենը` 4.5%–ով և այլն։