Լրահոս

09.12.2011 11:54


ՕԵԿ. «Միասնական ցուցակով ընտրություններին գնալը երկարաժամկետ բամբասանք է»

ՕԵԿ. «Միասնական ցուցակով ընտրություններին գնալը երկարաժամկետ բամբասանք է»

Խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը կոալիցիայի՝ միասնական ցուցակով խորհրդարանական ընտրություններին գնալը երկարաժամկետ բամբասանք է անվանել։

–Բոլոր քաղաքական ուժերն էլ առանձին–առանձին են պատրաստվում գնալ ընտրությունների,–ընդգծել է նա,–այսօր նման քննարկում չկա։

Հեղինե Բիշարյանը հավելել է, որ միասնական ցուցակով հնարավոր է գնան միայն այն ժամանակ, երբ երկրի առջև խնդիրներ առաջանան։ Բայց թե այդ խնդիրները կոնկրետ որո՞նք են, ՕԵԿ խմբակցության ղեկավարը չի նշել՝ ասելով միայն.

–Հենց որ նման խնդիրներ կառաջանան, կնշենք։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը