Լրահոս

09.12.2011 11:45


Բյուջեի ստացած քիչ թվով ձայները ՕԵԿ–ը կապում է տեխնիկական խնդրի հետ

Բյուջեի ստացած քիչ թվով ձայները ՕԵԿ–ը կապում է տեխնիկական խնդրի հետ

Երեկ խորհրդարանը 2012թ. պետական բյուջեի նախագիծն ընդունեց ընդամենը 66 կողմ, 2 դեմ, 0 ձեռնպահ ձայներով։ Նվազագույնը հենց 66 ձայն է անհրաժեշտ օրինագիծն անցնելու քվորումն ապահովելու համար։

Ի դեպ, տեսախցիկները ֆիքսել էին՝ բյուջեն ընդունվել է այն բանի շնորհիվ, որ պատգամավորները մեկը մյուսի փոխարեն են քվեարկում։

«7օր»–ի հարցին ի պատասխան, սակայն, «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանն այդ քվեարկությունը թափանցիկ է համարել, իսկ ստացված ընդամենը 66 կողմ ձայնը պայմանավորել է զուտ տեխնիկական խնդրով։

–Բացակայության շնորհիվ էր դա,–ասել է Հ. Մարգարյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը