«Սպուտնիկ Ադրբեջան»-ը դադարեցրել է գործունեությունը
Ադրբեջանում «Ռուսաստանն այսօր» մեդիա խմբի ներկայացուցչությունը՝ «Սպուտնիկ Ադրբեջան»-ը, դադարեցրել է իր գործունեությունը։«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն։
«Ադրբեջանում «Ռուսաստանն այսօր» (Սպուտնիկ) ներկայացուցչության գործունեությունը դադարեցվել է»,-ասել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ պաշտոնյան հայտնել է, որ ռուսական ընկերությունն Ադրբեջանում կարող է հավատարմագրում ստանալ միայն մեկ թղթակցի համար։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը դեռ չի մեկնաբանել իրավիճակը։
Նախորդ շաբաթ Բաքվում փակվել է BBC News-ի գրասենյակը։ Ադրբեջանի իշխանությունների որոշմամբ՝ հանրապետությունում հավատարմագրվելու է լրատվամիջոցի միայն մեկ թղթակից։
Ավելի վաղ՝ փետրվարի 6-ին, Ադրբեջանը պաշտոնապես ծանուցել էր Ռուսաստանին Ռուսական տան փակման մասին։
«Սպուտնիկ Ադրբեջան»-ը դադարեցրել է գործունեությունը
Ադրբեջանում «Ռուսաստանն այսօր» մեդիա խմբի ներկայացուցչությունը՝ «Սպուտնիկ Ադրբեջան»-ը, դադարեցրել է իր գործունեությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն։