Մրցույթ՝ Ռումինիայի ուսումնական հաստատություններում սովորելու համար
Ռումինիայի կառավարությունը հայտարարել է մրցույթ՝ 2012-2013 ուսումնական տարում Ռումինիայի բարձրագույն ուսումնական հաստատություններում օտարերկրյա քաղաքացիներին հատկացվող՝ բակալավրի, մագիստրոսի և ասպիրանտի կրթական աստիճանների համար հատկացվող անվճար տեղերի համար: Ուսուցումը իրականացվելու է ռումիներեն լեզվով, ուստի լեզվին չտիրապետող ուսանողները անցնում են լրացուցիչ մեկ տարվա ռումիներենի դասընթաց /նախապատրաստական/:
Կրթաթոշակը ներառում է անվճար ուսուցում, կեցություն /ուսանողական հանրակացարան/ և ամսական կրթաթոշակ (65-ից 85 եվրոյին համարժեք):
Կրթաթոշակային ծրագրի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվությանը կարելի է ծանոթանալ` այցելելով Ռումինիայի արտաքին գործերի նախարարության http://www.mae.ro/en/node/10251 կայքէջը:
Ցանկացողները անհրաժեշտ փաստաթղթերը պետք է ներկայացնեն մինչև 2012 թվականի հունվարի 15-ը Հայաստանում Ռումինիայի դեսպանություն /hասցե` Բարբյոսի փող., 15; hեռ.` 27-53-32/.
•4 լուսանկար,
•ինքնակենսագրություն /CV/,
•բժշկական տեղեկանք,
•անձնագրի պատճենը,
•ծննդյան վկայականի պատճենը՝ նոտարի կողմից անգլերեն թարգմանված և ՀՀ արդարադատության նախարարության կողմից լեգալացված /ապոստիլ/,
•միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթության ատեստատի, ավարտական վկայականի կամ դիպլոմի պատճենը՝ նոտարի կողմից անգլերեն, ֆրանսերեն կամ ռումիներեն թարգմանված և ՀՀ արդարադատության նախարարության կողմից լեգալացված /ապոստիլ/,
•դիպլոմի միջուկի պատճենները, իսկ ավարտական կուրսում սովորողները՝ առաջադիմության թերթիկ /ակադեմիական տեղեկանք/ նոտարի կողմից անգլերեն թարգմանված և ՀՀ արդարադատության նախարարության կողմից լեգալացված /ապոստիլ/:
•ռումինական կողմից ներկայացված հարցաթերթիկներ:
Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ նաև ՀՀ ԿԳՆ աշխատակազմի արտաքին կապերի և սփյուռքի վարչության միջազգային համագործակցության բաժնից /56-23-64/:
Կից ներկայացնում ենք ռումինական կողմից ներկայացված հարցաթերթիկները և Ռումինիայի բարձրագույն ուսումնական հաստատությունների ցանկը:
Մրցույթ՝ Ռումինիայի ուսումնական հաստատություններում սովորելու համար
Ռումինիայի կառավարությունը հայտարարել է մրցույթ՝ 2012-2013 ուսումնական տարում Ռումինիայի բարձրագույն ուսումնական հաստատություններում օտարերկրյա քաղաքացիներին հատկացվող՝ բակալավրի, մագիստրոսի և ասպիրանտի կրթական աստիճանների համար հատկացվող անվճար տեղերի համար: Ուսուցումը իրականացվելու է ռումիներեն լեզվով, ուստի լեզվին չտիրապետող ուսանողները անցնում են լրացուցիչ մեկ տարվա ռումիներենի դասընթաց /նախապատրաստական/:
Կրթաթոշակը ներառում է անվճար ուսուցում, կեցություն /ուսանողական հանրակացարան/ և ամսական կրթաթոշակ (65-ից 85 եվրոյին համարժեք): Կրթաթոշակային ծրագրի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվությանը կարելի է ծանոթանալ` այցելելով Ռումինիայի արտաքին գործերի նախարարության http://www.mae.ro/en/node/10251 կայքէջը: Ցանկացողները անհրաժեշտ փաստաթղթերը պետք է ներկայացնեն մինչև 2012 թվականի հունվարի 15-ը Հայաստանում Ռումինիայի դեսպանություն /hասցե` Բարբյոսի փող., 15; hեռ.` 27-53-32/. •4 լուսանկար, •ինքնակենսագրություն /CV/, •բժշկական տեղեկանք, •անձնագրի պատճենը, •ծննդյան վկայականի պատճենը՝ նոտարի կողմից անգլերեն թարգմանված և ՀՀ արդարադատության նախարարության կողմից լեգալացված /ապոստիլ/, •միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթության ատեստատի, ավարտական վկայականի կամ դիպլոմի պատճենը՝ նոտարի կողմից անգլերեն, ֆրանսերեն կամ ռումիներեն թարգմանված և ՀՀ արդարադատության նախարարության կողմից լեգալացված /ապոստիլ/, •դիպլոմի միջուկի պատճենները, իսկ ավարտական կուրսում սովորողները՝ առաջադիմության թերթիկ /ակադեմիական տեղեկանք/ նոտարի կողմից անգլերեն թարգմանված և ՀՀ արդարադատության նախարարության կողմից լեգալացված /ապոստիլ/: •ռումինական կողմից ներկայացված հարցաթերթիկներ: Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ նաև ՀՀ ԿԳՆ աշխատակազմի արտաքին կապերի և սփյուռքի վարչության միջազգային համագործակցության բաժնից /56-23-64/: Կից ներկայացնում ենք ռումինական կողմից ներկայացված հարցաթերթիկները և Ռումինիայի բարձրագույն ուսումնական հաստատությունների ցանկը: