«Գյումրիում գործող բիզնեսները 50%-ով ավելի քիչ պետք է հարկվեն». Կարեն Սիմոնյանը կմասնակցի Գյումրիի ընտրություններին (տեսանյութ)
Քանի որ հասարակական կյանքում ակտիվություն եմ դրսևորում, այս պահին ազատ տնտեսական գոտու ծրագիրն ենք առաջ բերել, բնական եմ համարում, որ այդպիսի խոսակցություններ կարող են լինել. իսկ այդ մասին ես կգերադասեմ ընթացքում հայտարարել, բոլորդ կիմանաք։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց հասարակական գործիչ Կարեն Սիմոնյանը՝ անդրադառնալով խոսակցություններին, որ ինքը եւս մասնակցելու է Գյումրիի քաղաքապետի ընտրություններին:
«Ընտրությունները քաղաքական են, առանց կուսակցություն կամ առանց դաշինք չենք կարող մասնակցություն ունենալ, հետևաբար կլինեն ուժեր, որոնց հետ շփվել ենք, համագործակցել ենք ինչ-որ հարցերի վերաբերյալ: Նաև դրա մասին առաջիկայում կհայտարարենք»,-ասաց նա:
Հարցին՝ ինչ է ուզում փոխել ընտրություններին մասնակցել, Կարեն Հակոբյանը պատասխանեց. «Յուրաքանչյուր թեկնածու և քաղաքական ուժ իր ծրագիրը և իր մոտեցումն է ունենալու այս ամենի մեջ: Ընթացքում բոլորը բացելու են, թե ով ինչի համար է մասնակցում, և լավ նպատակները, և վատ նպատակները: Եթե չեն էլ ուզենա բացել իրենց վատ նպատակը, անպայման դրանք բացվելու են: Գյումրեցին շատ խելացի, շատ զգացող մարդ էի, ինքը լավ կհասկանա՝ ով ինչ է ուզելու այս ընտրություններում»:
Խոսելով ազատ տնտեսական գոտու իր ծրագրի մասին, նա ասաց. «Գյումրիի զարգացման համար բնականաբար բոլորս գիտենք, որ գումար է անհրաժեշտ, չկա գումար, չկա զարգացում։ Այսօրվա քաղաքի բյուջեն 15 միլիոն դոլարին համարժեք դրամ է, որը չի բավականացնում, որ Գյումրին զարգանա: Հետևաբար պետք են գումարներ դրսից հոսող, որպեսզի կարողանանք Գյումրին դնել զարգացման գծերի վրա։
Ես հրավիրեցի ֆորում, որին ներկա էին մեր առաջատար մասնագետները, դոկտոր պրոֆեսորներ, ինչպիսիք են Թաթուլ Մանասերյանը, Վարդան Բոստանջյանը, նաև ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը: Ընդհանուր քննարկումների ֆոնը հետևյալն էր, ի՞նչ ծրագիր է պետք, որպեսզի Գյումրին կարողանա զարգանալ։ Եվ եկանք Գյումրին ազատ տնտեսական գոտի դարձնելու գաղափարին, որը իր մեջ ներառելու էր Մարմարաշեն տանող խճուղու աջ և ձախ հատվածները 300 հեկտար:
Ազատ տնտեսական գոտին պետք է կայթակղիչ առաջարկ լիներ դրսից ներդրումների, որով Գյումրիում ապահովելու ենք գումարային հոսքերը: Մոտ 300-ից 500 միլիոն դոլարի ներդրում էր ակնկալվում, 10-15 հազար աշխատատեղ:
Այս քննարկումների արդյունքում եկանք եզրահանգման, որ նաև կարելի է դրան ավելացնել օդանավակայանի տարածքը ամբողջությամբ և Գյումրին ազատ քաղաք հռչակելը, որն էլ իրենից ենթադրում է, որ Գյումրիում գործող բոլոր բիզնեսները 50%-ով ավելի քիչ են հարկվելու, քան մնացած քաղաքները։
Եթե Շանհայը կարող է դառնալ Չինաստանի բիզնես մայրաքաղաք, ինչու չի կարող Գյումրին դառնալ Հայաստանի բիզնես մայրաքաղաք, ինչպես նաև մշակույթի մայրաքաղաք։ Եթե գումարների հոսքը գալիս է Գյումրի, ուրեմն հավատացած եղեք, Գյումրի համայնքապետարանը կարող է նաև այդ բյուջեից հատկացնել նույն մանկավարժներին:
Մոսկվայի քաղաքապետարանը կարողանում է իր թոշակառուներին հավելյալ գումարներ տրամադրել, ինչը ողջունելի է, ինչու՞ չի կարող անել Գյումրին նույնը»,- հայտարարեց Կարեն Սիմոնյանը՝ հավելելով, որ Գյումրին ազատ տնտեսական գոտի հռչակելը և ազատ քաղաք ճանաչելը պարտադիր պայման են, որ Գյումրին աղետի գոտուց վերածվի զարգացող քաղաքի։