Ճիշտ այն ժամանակ, երբ ԵԺԿ նախագահ Վիլֆրիդ Մարթենսը գովաբանում էր ՀՀԿ ժողովրդավարությունը և ԵԺԿացման կրծքանշան հանձնում ՀՀԿ ղեկավար Ս.Սարգսյանին, վերջինիս կուսակից-պատգամավորները, ՀՀ Նախագահի ներկայացուցչի աչքերի առջև կեղծում էին պետական բյուջեի ընդունումը:
ԵԺԿ նմանօրինակ արժեքների ներդրումը մեր երկրում համարում ենք անթույլատրելի, պահանջելով ՀՀ նախագահից անհապաղ միջոցներ ձեռնարկել կատարվածի հետևանքների վերացման ուղղությամբ /կցվում է/:
ԵԺԿ անդամների ապօրինությունների կանխման կապակցությամբ
Մեծարգո պարոն Նախագահ,
երեկ և այսօր, Հայաստանյան գրեթե բոլոր լրատվական միջոցները, տեղեկատվություն են տարածում այն մասին, որ ԱԺ 08.12.11թ.-ի նիստում, 66 կողմ և 2 դեմ ձայների հարաբերակցությամբ «հաստատվել է» ՀՀ 2012 թ. պետական բյուջեի նախագիծը, ինչը տեղի է ունեցել սահմանադրական կարգի կոպիտ խախտումներով, այն է՝ Եվրոպայի ժողովրդական կուսակցության անդամ ՀՀԿ պատգամավորները քվեարկել են նաև նիստին բացակա պատգամավորների փոխարեն /Հ.Գ.1/: Այդ հարցը վարել է ԱԺ ՀՀԿական խոսնակն իր խմբակցության ղեկավարի աջակցությամբ /Հ.Գ.2/:
Այսինքն, երկրի 2012թ.-ի պետական բյուջեի մասին օրենքը չի ընդունվել:
Մյուս կողմից, պարզվում է /Հ.Գ.1/, որ Ձեր ներկայացուցիչը ԱԺ-ում, բավականին ուշադիր հետևել է /մասնակցել է/ սահմանադրական կարգի այդ խախտումներին, անթաքույց չիրակացնելով ՀՀ Սահմանադրության 49-րդ հոդվածով սահմանված Ձեր պարտավորությունները կամ իրականացնելով ճիշտ հակառակը:
Իսկ, այդ կապակցությամբ, Ձեր կողմից, առայժմ, չի եղել որևէ արձագանք:
Սակայն, այս անգամ, երբ փաստերն անհերքելի են, կարծում ենք, վերջապես միջոցներ կձեռնարկեք սահմանադրական կարգը սույն խնդրում պահպանելու, այդ թվում, «2012թ.-ի ՀՀ պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը, անհարմար է ասել, նորից քվեարկելու, ինչպես նաև, հիշյալ օրինախախտներին պատասխանատվության կանչելու ուղղությամբ:
Միաժամանակ, հույս ենք հայտնում, որ ԵԺԿ ղեկավարությունը նույնպես միջոցներ կձեռնարկի, մեր երկրում, իր դիտորդ-կուսակիցների ապօրինությունների կանխման ուղղությամբ:
ՀՊԱԿ. «Կեցցե՞ն ԵԺԿ չափանիշները»

Հայաստանի Պառլամենտարիզմի Կենտրոն/ՀՊԱԿ/ՀՀ Նախագահին
Պատճենները՝ ԵԽ, ԵՄ, ԵԱՀԿ հայաստանյան գրասենյակներին,
ԵԽ և ԵՄ անդամ երկրների դեսպանատներին,
ԵԺԿ ղեկավարությանը
Առաջարկություն
ԵԺԿ անդամների ապօրինությունների կանխման կապակցությամբ
Մեծարգո պարոն Նախագահ,
երեկ և այսօր, Հայաստանյան գրեթե բոլոր լրատվական միջոցները, տեղեկատվություն են տարածում այն մասին, որ ԱԺ 08.12.11թ.-ի նիստում, 66 կողմ և 2 դեմ ձայների հարաբերակցությամբ «հաստատվել է» ՀՀ 2012 թ. պետական բյուջեի նախագիծը, ինչը տեղի է ունեցել սահմանադրական կարգի կոպիտ խախտումներով, այն է՝ Եվրոպայի ժողովրդական կուսակցության անդամ ՀՀԿ պատգամավորները քվեարկել են նաև նիստին բացակա պատգամավորների փոխարեն /Հ.Գ.1/: Այդ հարցը վարել է ԱԺ ՀՀԿական խոսնակն իր խմբակցության ղեկավարի աջակցությամբ /Հ.Գ.2/:
Այսինքն, երկրի 2012թ.-ի պետական բյուջեի մասին օրենքը չի ընդունվել:
Մյուս կողմից, պարզվում է /Հ.Գ.1/, որ Ձեր ներկայացուցիչը ԱԺ-ում, բավականին ուշադիր հետևել է /մասնակցել է/ սահմանադրական կարգի այդ խախտումներին, անթաքույց չիրակացնելով ՀՀ Սահմանադրության 49-րդ հոդվածով սահմանված Ձեր պարտավորությունները կամ իրականացնելով ճիշտ հակառակը:
Իսկ, այդ կապակցությամբ, Ձեր կողմից, առայժմ, չի եղել որևէ արձագանք:
Սակայն, այս անգամ, երբ փաստերն անհերքելի են, կարծում ենք, վերջապես միջոցներ կձեռնարկեք սահմանադրական կարգը սույն խնդրում պահպանելու, այդ թվում, «2012թ.-ի ՀՀ պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը, անհարմար է ասել, նորից քվեարկելու, ինչպես նաև, հիշյալ օրինախախտներին պատասխանատվության կանչելու ուղղությամբ:
Միաժամանակ, հույս ենք հայտնում, որ ԵԺԿ ղեկավարությունը նույնպես միջոցներ կձեռնարկի, մեր երկրում, իր դիտորդ-կուսակիցների ապօրինությունների կանխման ուղղությամբ:
Հ.Գ.1 - http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=jnTGTqRKQ00
Հ.Գ.2 – http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=VbHLa6qTRPQ