Լրահոս

20.02.2025 15:18


Վերին Լարս տանող ճանապարհի մի մասում վերականգնվել է տրանսպորտային միջոցների երթևեկությունը

Վերին Լարս տանող ճանապարհի մի մասում վերականգնվել է տրանսպորտային միջոցների երթևեկությունը

Ռուսաստանի հետ Վրաստանի սահման տանող ճանապարհի հատվածում վերացվել է ձնահյուսերի վտանգի ռեժիմը և վերականգնվել է տրանսպորտային միջոցների երթևեկությունը, սակայն որոշ հատվածներում հատուկ ռեժիմը պահպանվում է։ Այս մասին հաղորդում է Sputnik գործակալության վրացական ծառայությունը՝ վկայակոչելով Ավտոմոբիլային ճանապարհների գերատեսչության հաղորդագրությունը:

Մասնավորապես, Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային ճանապարհի Մլեթա-Գուդաուրի հատվածում վերականգնվել է երթևեկությունը։

«Ձնահյուսերի վտանգի, ձյան ինտենսիվ տեղումների և օդերևութաբանական բարդ պայմանների պատճառով ճանապարհների որոշ հատվածներում նախկինի նման պահպանվում է երթևեկության հատուկ ռեժիմը»,-ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Այս խորագրի վերջին նյութերը