ՌԴ ՔԿ-ն հետաքննություն է սկսել Լերմոնտովի սպանության գործով
ՌԴ Քննչական կոմիտեն հետաքննություն է սկսել գրող Միխայիլ Լերմոնտովի սպանության գործով. այս մասին ՌԻԱ «Նովոստի»-ին հայտնել է ՌԴ ժողովրդական արտիստ, Պետդումայի պատգամավոր Նիկոլայ Բուրլյաևը։
Ավելի վաղ նա ասել էր, որ համապատասխան միջնորդությամբ դիմում է ուղարկել Քննչական կոմիտե։ Պատգամավորը նշել է, որ տասնամյակներ շարունակ լերմոնտովագետները, քրեագիտության, ձգաբանության և բժշկության բնագավառի փորձագետները հայտարարել են, որ 1841 թվականին Լերմոնտովի սպանությունից անմիջապես հետո իրականացված հետաքննությունն անարդար է եղել։
«Քննչական կոմիտեից արձագանք եղավ, սկսվել է բովանդակային համատեղ աշխատանք, այդ թվում՝ տեխնիկական, մենք կզեկուցենք դրա առաջընթացի և արդյունքների մասին»,-ասել է Բուրլյաևը։
Լերմոնտովը ծնվել է 1814 թ.: Բանաստեղծը մահացել է 26 տարեկանում։ Պաշտոնական վարկածի համաձայն՝ նա զոհվել է մենամարտում։ 1841 թվականի հուլիսի 21-ին Մաշուկ լեռան ստորոտում տեղի է ունեցել մահացու մենամարտ պաշտոնաթող մայոր Նիկոլայ Մարտինովի հետ։
Մասնավորապես, Լերմոնտովը զոհվել է գնդակից, որը նրան խոցել է հարթ մակերեսի համար «անհավանական» հետագծով՝ ներքևից վերև, գրեթե 40 աստիճան անկյան տակ, պնդում է Բուրլյաևը։ Ուստի նա ժամանակակից քննիչներին կոչ է անում անաչառ հետաքննություններ անցկացնել՝ օգտագործելով նոր տեխնոլոգիաները:

Աղբյուրը՝ tert.am