ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վլադիմիր Զելենսկիին անվանել է «առանց ընտրությունների բռնապետ» և ասել, որ վերջինս հրաժարվում է ընտրություններից։ Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Նա հրաժարվում է ընտրություններ անցկացնել, ուկրաինական ընտրություններում նրա աջակցությունը չափազանց ցածր է, և միակ բանը, որ նա իսկապես գիտի, դա Բայդենի թույլ կողմերի վրա խաղալն է: Բռնապետ՝ առանց ընտրությունների, Զելենսկին ավելի լավ է շտապի, թե չէ երկիր չի մնա»,-ասել է Թրամփը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանի հետ շարունակվող հակամարտությունը կործանում է Ուկրաինան։
Թրամփը նաև ասել է, որ կոմիկ Վլադիմիր Զելենսկին ԱՄՆ-ին կոչ արեց 350 միլիարդ դոլար ծախսել, գնալ պատերազմի, որը հնարավոր չէր հաղթել, որը երբեք չպետք է սկսվեր. այն պատերազմին, որը նա, առանց ԱՄՆ-ի և Թրամփի, երբեք ի զորու չէ կարգավորել։
«Միացյալ Նահանգները ծախսել է 200 մլրդ դոլար ավելի, քան Եվրոպան։ Եվրոպայի փողերը երաշխավորված են, իսկ Միացյալ Նահանգները ոչինչ չի ստանա: Ինչո՞ւ քնկոտ Ջո Բայդենը չպահանջեց Հավասարեցում, ի վերջո այս պատերազմը շատ ավելի կարևոր է Եվրոպայի համար, քան մեզ համար։ Մեծ, գեղեցիկ օվկիանոս է մեզ բաժանում։
Բացի այդ, Զելենսկին խոստովանում է, որ մեր ուղարկած գումարի կեսը «ԿՈՐԵԼ Է»»,-ասել է Թրամփը։
Նա նաև ընդգծել է, որ հաջողությամբ բանակցում են Ռուսաստանի հետ պատերազմի ավարտի շուրջ, ինչը բոլորն են ընդունում, որ կարող են անել միայն Թրամփը և Թրամփի վարչակազմը․
«Բայդենը երբեք չի փորձել, Եվրոպան չի կարողացել խաղաղություն բերել, և Զելենսկին, հավանաբար, ցանկանում է շարունակել օգտվել «եկամտի հեշտ աղբյուրից։
Ես սիրում եմ Ուկրաինան, բայց Զելենսկին սարսափելի աշխատանք է կատարել, նրա երկիրը փլուզվել է, եւ ՄԻԼԻՈՆԱՎՈՐ մարդիկ անհարկի մահացել են։ Եվ այսպես էլ այն շարունակվում է...»։
Թրամփը Զելենսկիին բռնապետ է անվանել