Լրահոս

08.12.2011 17:21


Իսրայելի ԱԳՆ. «Սիրիային ռուսական նոր զինատեսակների մատակարարումը կարող է լուրջ բացասական հետևանքներ ունենալ»

Իսրայելի ԱԳՆ. «Սիրիային ռուսական նոր զինատեսակների մատակարարումը կարող է լուրջ բացասական հետևանքներ ունենալ»

Ւսրայելը արտահայտել է իր անհանգստությունը ՌԴ–ի՝ Սիրիային ռուսական նորագույն զինատեսակների տրամադրման փաստի վերաբերյալ։ Իսրայելի արտգործնախարար, փոխվարչապետ Ավիգդոր Լիբերմանն այսօր այս կապակցությամբ հայտարարել է.

–Սիրիային այդ զենքի մատակարարումը կարող է լուրջ բացասական հետևանքներ ունենալ, հատկապես այսօր, երբ երկրում անկայունություն է ու ճգնաժամ։ Մենք հուսով ենք, որ մեր նկատողությունները կարժանանան ռուսական կողմի ուշադրությանը։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի մեկին հայտնի դարձավ, որ ռուսական «Բաստիոն» ափամերձ համալիրները «Յախոնտ» հրթիռների հետ միասին ուղարկվել են Սիրիա։ Զինամթերքը փոխանցվել է Սիրիային՝ համաձայն 2007թ. կնքած պայմանագրի։

Այս խորագրի վերջին նյութերը