Աշխարհ

18.02.2025 12:25


Զուրաբիշվիլիի վրա հավկիթներ են նետել Թբիլիսիի միջազգային օդանավակայանում

Զուրաբիշվիլիի վրա հավկիթներ են նետել Թբիլիսիի միջազգային օդանավակայանում

Վրաստանի նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի վրա հավկիթներ են նետել Թբիլիսիի միջազգային օդանավակայանի տարածքում, երբ նախկին ղեկավարը երկիր է վերադարձել Գերմանիայում անցկացված Մյունխենի անվտանգության համաժողովից։ Այս մասին հայտնում է TV Pirveli-ն:

Իրավապահները հետաքննություն են սկսել դեպքի առնչությամբ:

Հիշեցնենք, որ նախօրիեն Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Գախարիայի վրա հավկիթներ էին նետել Թբիլիսիի օդանավակայանում: «Հանուն Վրաստանի» ընդդիմադիր կուսակցության առաջնորդը նույնպես վերադառնում էր Մյունխենի անվտանգության համաժողովից։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը