«Ժառանգություն» կուսակցության ներկայիս նախագահ, Հայաստանի արտաքին գործերի առաջին նախարար Րաֆֆի Հովհաննիսյանը Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ, Բելգիայի նախկին վարչապետ Վիլֆրիդ Մարթենսից ստացավ «Ժառանգության»` դիտորդի կարգավիճակով Եվրոպական ժողովրդական կուսակցությանն անդամակցությունը խորհրդանշող ԵԺԿ կրծքանշանը: Պաշտոնական որոշումը կկայացվի 2012թ. փետրվարին:
Այս կարեւորագույն իրադարձության մասին հայտարարվել է Մարսելում կայացած` ԵԺԿ 20-րդ համագումարում այդ կուսակցության նախագահի ելույթում: Հովհաննիսյանն առանձնազրույցներ է ունեցել Մարթենսի, ինչպես նաեւ Եվրոպական խորհրդարանի նախագահ Իրժի Բուզեկի, Մարսելի քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենի, եվրոպական մի շարք երկրների նախագահների, վարչապետների, պատգամավորների եւ ԵԺԿ ղեկավարների հետ:
Հայաստանի հանրապետական կուսակցությունը, «Բարգավաճ Հայաստան» եւ «Օրինաց երկիր» կուսակցությունները նույնպես դիմել են ԵԺԿ-ին` այդ կազմակերպությանը դիտորդի կարգավիճակով անդամակցելու համար:
«Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայություն
Րաֆֆի Հովհաննիսյանն ընդունեց ԵԺԿ մանդատը
«Ժառանգություն» կուսակցության ներկայիս նախագահ, Հայաստանի արտաքին գործերի առաջին նախարար Րաֆֆի Հովհաննիսյանը Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ, Բելգիայի նախկին վարչապետ Վիլֆրիդ Մարթենսից ստացավ «Ժառանգության»` դիտորդի կարգավիճակով Եվրոպական ժողովրդական կուսակցությանն անդամակցությունը խորհրդանշող ԵԺԿ կրծքանշանը: Պաշտոնական որոշումը կկայացվի 2012թ. փետրվարին:
Այս կարեւորագույն իրադարձության մասին հայտարարվել է Մարսելում կայացած` ԵԺԿ 20-րդ համագումարում այդ կուսակցության նախագահի ելույթում: Հովհաննիսյանն առանձնազրույցներ է ունեցել Մարթենսի, ինչպես նաեւ Եվրոպական խորհրդարանի նախագահ Իրժի Բուզեկի, Մարսելի քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենի, եվրոպական մի շարք երկրների նախագահների, վարչապետների, պատգամավորների եւ ԵԺԿ ղեկավարների հետ: Հայաստանի հանրապետական կուսակցությունը, «Բարգավաճ Հայաստան» եւ «Օրինաց երկիր» կուսակցությունները նույնպես դիմել են ԵԺԿ-ին` այդ կազմակերպությանը դիտորդի կարգավիճակով անդամակցելու համար:
«Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայություն