Չինացի երեխան 15-րդ հարկից ցած է ընկել, ապա ոտքի կանգնել ու վերադարձել տուն
Չինաստանում հրաշք է կատարվել. երեխան տասնհինգհարկանի շենքից ընկնելով՝ կենդանի է մնացել։ Ավելին՝ երեխան արագ ոտքի է կանգնել ու վերադարձել տուն։
Այդ օրը Շանհայ քաղաքում բնակվող փոքրիկ տղան տանը միայնակ էր մնացել ու որոշել դուրս գալ պատշգամբ։ Նա բարձրացել է աթոռի վրա, սակայն հանկարծ կորցրել է հավասարակշռությունն ու վայր ընկել պատշգամբից։
Երեխայի ընկնելուն սարսափով են հետևել տասնյակ մարդիկ։ Նրա ընկնելուն պես բոլորը վազել են նրա մոտ, սակայն հանկարծ երեխան նրանց հաճելիորեն զարմացրել է՝ առանց որևէ մեկի օգնության ոտքի է կանգնել, ապա սկսել է լաց լինել ու վազել տուն։
Շտապ օգնության աշխատակիցները երեխային զննելուց հետո ոչ մի լուրջ վնասվածք չեն հայտնաբերել։