Լրահոս

08.12.2011 16:37


ԵԱՀԿ գրասենյակի աջակցությամբ` քննարկում միգրացիոն վիճակագրական տեղեկատվության հավաքագրման վերաբերյալ

Ս.թ. դեկտեմբերի 9-ին ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ տեղի կունենա միգրացիոն վիճակագրության ճշգրտման և թարմացման հնարավորությունների վերաբերյալ կլոր սեղան քննարկում:

Քննարկման նպատակն է դիտարկել միգրացիոն տեղեկատվության հավաքագրման ու թարմացման  բարելավման խնդիրները միգրացիոն հետազոտություններ իրականացնող սոցիոլոգների և ժողովրդագիրների տեսանկյունից: Սա հնարավորություն կընձեռի հավաքագրել առավել ճշգրիտ միգրացիոն վիճակագրական տվյալներ` ապահովելու ավելի նպատակային միգրացիոն կառավարում:

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարի պաշտոնակատար Քարել Հոֆաթրան և ՀՀ տարածքային կառավարման նախարարության Միգրացիոն պետական ծառայության պետի տեղակալ Իրինա Դավթյանը հանդես կգան բացման ելույթով:

Քննարկմանը կմասնակցեն հետազոտողներ, ներկայացուցիչներ Միգրացիոն պետական ծառայությունից և պետական այլ կառույցներից, հասարակական և միջազգային կազմակերպություններից:

«Սարդարապատ» շարժում

Այս խորագրի վերջին նյութերը