Քաղաքական

16.02.2025 23:14


Գյումրին՝ առանց տնակների. ի՞նչ ունենք այսօր (տեսանյութ)

Գյումրին՝ առանց տնակների. ի՞նչ ունենք այսօր (տեսանյութ)

Արդեն ավելի քան 35 տարի է անցել երկրաշարժից, սակայն Գյումրիում դեռ հազարավոր մարդիկ ապրում են տնակներում՝ զուրկ տարրական պայմաններից։ Խնդիրը վաղուց վերածվել է բարոյականի. որքան կարելի է աչք փակել այս խայտառակության վրա։

Տնակներում մեծացած սերունդը՝ երեխաներ, ովքեր չեն պատկերացնում տուն ունենալու զգացումը, այսօր արդեն ընտանիքներ են կազմել և շարունակում են ապրել նույն պայմաններում։ Աղքատությունը փոխանցվում է սերնդեսերունդ, և այս ողբերգությունը պետք է վերջանա։ Այս խնդիրը մնում է քաղաքի ամենացավալի թեմաներից մեկը։ Խոսակցությունները շատ են, բայց լուծումը դեռ չի երևում։

Ոչ մի սոցիալական խնդիր ինքն իրեն չի լուծվում։ Գյումրին ունի հզոր կամք, բայց նաև կարիք ունի լուծումների։ Եկեք միասին պահանջենք, որ այս հարցը վերջապես դառնա պետական առաջնահերթություն։

Մհեր Խաչատրյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը