Աշխարհ

16.02.2025 11:12


Բայրամովը և Ֆիդանը քննարկել են հայ-ադրբեջանական կարգավորումը

Բայրամովը և Ֆիդանը քննարկել են հայ-ադրբեջանական կարգավորումը

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը փետրվարի 15-ին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ հանդիպմանը տեղեկացրել է հայ-ադրբեջանական գործընթացի ներկա վիճակի մասին, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Հաղորդվում է նաև, որ Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարները քննարկել են «ադրբեջանա-թուրքական դաշնակցային հարաբերությունների քաղաքական, տնտեսական, տրանսպորտային հաղորդակցության և այլ ասպեկտներ, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցեր»։

Կողմերը մտքեր են փոխանակել նաև Մերձավոր Արևելքում, մասնավորապես Գազայի տարածաշրջանում և Սիրիայում տիրող իրավիճակի շուրջ, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը