Քաղաքական

15.02.2025 12:51

Գևորգ Էմին 8 հասցեի նորակառույց շենքի բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում․ նաև դիմել են «Մայր Հայաստան»-ին (տեսանյութ)

Գևորգ Էմին 8 հասցեի նորակառույց շենքի բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում․ նաև դիմել են «Մայր Հայաստան»-ին (տեսանյութ)

Այսօր բողոքի գործողություն են իրականացնում Գևորգ Էմին 8 հասցեի նորակառույց շենքի բնակիչները՝ ընդդեմ Երևանի քաղաքապետարանի։ Նրանց խոսքով՝ քաղաքապետարանը 10 հարկանի շենքի կառուցման ապօրինի շինթույլտվություն է տվել, որը վտանգում է իրենց շենքի սեյսմակայությունը, տներ կան, որ արդեն պատերը ճաք են տվել։ Կառուցապատողը «Նուրազյան Քնսթրաքշն» ընկերությունն է։

Գևորգ Էմին 8 հասցեի բնակիչները բազմիցս ահազանգել են Երևանի քաղաքապետարան, դիմում բողոքներ են ներկայացրել, բայց ապարդյուն։

Շենքի բնակիչները դիմել են նաև Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությանը, որի ներկայացուցիչներն այժմ բողոքի գործողության վայրում են։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։