Հարցազրույց

15.02.2025 11:31


Սյունիքն ուզում են զիջել, միջանցքի անունը ճանապարհ են դնում. անդառնալի կլինի, եթե թուղթ ստորագրվի․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ)

Սյունիքն ուզում են զիջել, միջանցքի անունը ճանապարհ են դնում. անդառնալի կլինի, եթե թուղթ ստորագրվի․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ)

Սյունիքի ճանապարհի մասին Փաշինյանի հայտարարությունները, թե ադրբեջանցիները պարզեցված կարգով ու անխոչընդոտ կարող են գնալ-գալ, իրար հակասում են, անհասկանալի է նաև՝ ինչ է ենթադրում դա։ Արցախը զիջելուց հետո հիմա էլ Սյունիքն են զիջում, եթե թուղթ ստորագրվի, անդառնալի կլինի։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Մայր Հայաստան» շարժման նախաձեռնող խմբի անդամ, քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։

Քաղաքագետը ՀՀ-ում Իրանի դեսպանի՝ հայկական լրատվամիջոցներին տված ասուլիսն աննախադեպ է համարում, նրա կարծիքով, Իրանը մտահոգություններ ունի այդ ճանապարհի մասով, դեսպանի նշած ազդակները հասկացողը՝ հասկացավ։

Դանիելյանի խոսքով, Հարավային Կովկասում Ռուսաստանի կամ Թուրքիայի ազդեցության պայքար է գնում, իշխանությունը ջանքեր է գործադրում, որ թուրքական ազդեցություն լինի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Այս խորագրի վերջին նյութերը