Ինչպես տեղեկացնում է «Вечерние Ведомости»–ն, այս գիշեր Եկատերինբուրգի հիվանդանոցում մահացել է հայտնի ռուս պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Ռոման Սիմակովը։
Ըստ «Armsport.am»–ի՝ 79.4 կգ քաշային կարգում հանդես եկող Սիմակովը դեկտեմբերի 5-ին Սերգեյ Կովալևի հետ մենամարտում փորձել է պաշտպանել Ասիայի չեմպիոնի տիտղոսը: Մենամարտի 6-րդ ռաունդում Կովալևը նոկդաունի է ենթարկել մրցակցին, որից հետո միակողմանի մարտ է ընթացել, սակայն Սիմակովի մարզիչները չեն դադարեցրել մարտը, իսկ 7-րդ ռաունդում մարզիկը հանկարծակի ընկել է գետնին և այդպես էլ ուշքի չի եկել:
Սիմակովին տեղափոխել են Եկատերինբուրգի հիվանդանոց, որտեղ նրան վիրահատել են, սակայն նա այդպես էլ դուրս չի եկել կոմայից և այս գիշեր մահացել է:
Ռուս բռնցքամարտիկը մահացել է մարտից հետո