Լրահոս

08.12.2011 15:57


Իրանը բանտերում գտնվող լրագրողների թվով առաջինն է աշխարհում

«Lenta.ru» կայքը նշում է, որ Լրագրողների պաշտպանության հանձնաժողովն իր հերթական զեկույցում հրապարակել է, որ այժմ աշխարհում անազատության մեջ է 179 լրագրող իր մասնագիտության պատճառով։

Բանտարկված լրագրողների քանակով աշխարհում առաջին տեղում է Իրանը։ 2009թ. նախագահական ընտրություններից հետո լրատվամիջոցների նկատմամբ կիրառվող ճնշման արդյունքում Իրանի բանտերում այժմ կա 42 լրագրող։

Առաջին տասնյակում են հայտնվել նաև Էրիթրեան (28 լրագրող), Չինաստանը (27), Մյանման (12), Վիետնամը (9), Թուրքիան և Սիրիան (8–ական), ինչպես նաև Իսրայելն ու Պաղեստինյան ինքնավարությունը (7–ական)։

Նախորդ տարվա համեմատ ձերբակալված լրագրողների թիվն աճել է 34–ով։ Այս փաստը լրագրողների պաշտպանության հանձնաժողովը բացատրում է Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում շարունակվող հուզումներով։

Այս խորագրի վերջին նյութերը