Քաղաքական

14.02.2025 20:11


«Կարմիր գծերի» թանկացումը վիճարկող նոր դիմումն ընդունվել է Վարչական դատարանի վարույթ

«Կարմիր գծերի» թանկացումը վիճարկող նոր դիմումն ընդունվել է Վարչական դատարանի վարույթ

Սիրելի քաղաքացիներ,

Ինչպես գիտեք` դեռևս նախորդ տարի Իմ և «Մայր Հայաստան» (Andranik Tevanyan) շարժման համագործակցության արդյունքում Վարչական դատարանում վիճարկվում էր «կարմիր գծերի» թանկացումը (նաև կապույտ գծերի), որով Վարչական դատարանի որոշմամբ Մեր դիմումը բավարարվել է, թանկացումը` ոչ իրավաչափ ճանաչվել:

Երևանի քաղաքապետարանը, փաստացի նպատակ ունենալով զուտ հետաձգել դատական ակտի ուժի մեջ մտնելը, բողոքարկում է դատարանի որոշումը Վերաքննիչ դատարանում:

Մյուս կողմից, նախորդ տարվա վերջում, անտեսելով դատարանի որոշումը, «կարմիր գծերի» ոչ իրավաչափ թանկացումը վերահաստատվեց ավագանու նոր որոշմամբ, որի իրավաչափությունն էլ Մեր կողմից կրկին վիճարկվում է Վարչական դատարանում.

Իմ և «Մայր Հայաստան» շարժման համագործակցության արդյունքում ներկայացված նոր դիմումն ընդունվել է Վարչական դատարանի վարույթ. գործով դատական ակտը կհրապարակվի սույն թվականի ապրիլի 14-ին, որով, հուսով ենք, վերստին կհաստատվի ավագանու մեծամասնության կողմից կայացված որոշման ոչ իրավաչափ լինելը, և վերջ կդրվի քաղաքացիներին մինչև վերջին լուման քամելու` վարչական մարմինների արատավոր ու հակաիրավական վարքագծին:

Շնորհակալություն

#ընդդեմ_անօրինական_տուգանքների

Սահմանադրագետ Վահե Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը