Աշխարհ

14.02.2025 12:09


Անկարայում էլ են թանկացրել տրանսպորտի ուղեվարձը

Անկարայում էլ են թանկացրել տրանսպորտի ուղեվարձը

Անկարայում զգալիորեն թանկացել է հասարակական տրանսպորտի ուղեվարձը։ «Էրմենիհաբերի» հաղորդմամբ, Անկարայի քաղաքապետարանը նիստ է հրավիրել՝ տրանսպորտի գինը բարձրացնելու հարցով։

Ըստ այդմ՝ 2025-ի փետրվարի 16-ից սկսած տրանսպորտային տոմսերի վճարը 21 լիրայից կդառնա 26 լիրա (288 դրամ), իսկ ուսանողական տոմսը՝ 16 լիրա (177 դրամ)։ Ուսանողների համար ամսական անսահմանափակ բաժանորդային քարտի արժեքը դարձել է 350 լիրա։

Վերոնշյալ թանկացումների հետևանքով տոմսերի ամբողջական արժեքը բարձրացել է 23․8%-ով։

Հիշեցնենք, որ փետրվարի 1-ից Երևանում նույնպես թանկացել է հասարակական տրանսպորտը. օրինակ մեկ ուղևորության համար 100 դրամը դարձել է 150 դրամ։

Այս խորագրի վերջին նյութերը