Լրահոս

08.12.2011 15:19


Մեկնարկել է ընդդեմ ցեղասպանության «Այլևս երբեք» խաղաղության համերգաշարը

Մեկնարկել է ընդդեմ ցեղասպանության «Այլևս երբեք» խաղաղության համերգաշարը

ՀՀ նախագահի բարձր հովանու ներքո՝ Լոս Անջելեսի «Գիբսոն» համերգասրահում միջազգային գերաստղերի մասնակցությամբ նոյեմբերի 1-ին մեկնարկեց ՀՀ ժողովրդական արտիստուհի, «Արթիսթս ֆոր փիս» միջազգային բարեգործական կազմակերպության հիմնադիր Ֆլորա Մարտիրոսյանի և «Էֆ Էմ Էս Մեդիայի» կազմակերպած «Never Again» («Այլևս երբեք»)՝ ո՛չ ցեղասպանությանը խորագրով խաղաղության համերգաշարը։ Կազմակերպիչները նպատակ են դրել հայոց Մեծ եղեռնի 100-ամյակին ընդառաջ համախմբել համաշխարհային ճանաչում ունեցող երաժիշտների,  արվեստագետների՝ միջազգային հանրության ուշադրությունը մեկ անգամ ևս սևեռելու Հայոց ցեղասպանության և մարդկության հանդեպ իրագործվող բռնությունների վրա,  ինչպես նաև համայն աշխարհին հույսի և խաղաղության կոչ հղելու համար։

–Մինչև 2015–ը մենք շարունակելու ենք այս համերգաշարը։ Առաջիկայում համերգներ պիտի լինեն Ռուսաստանում, Եվրոպայում, Արևելքի երկրներում և 2015–ին՝ Հայաստանում,–ասուլիսում նշել է Ֆլորա Մարտիրոսյանը։

Համերգին իրենց մասնակցությունն են ցուցաբերել հույն երգչուհի Ալեքսիա Վասիլիուն, պոետ, դերասան Մայքլ Սթոունը, աշխարհահռչակ երգիչներ Էրիկ Բենեթն ու Սթիվի Ուոնդերը և շատ այլ աստղեր։

Համերգի ժամանակ Ֆլորա Մարտիրոսյանին է հանձնվել Ամերիկայի Միացյալ Նահանգների կոնգրեսմեն Բրեդ Շերմանի հատուկ պատվոգիրը հայ համայնքին առաձնահատուկ և անգնահատելի ծառայություններ մատուցելու և երգի միջոցով համայն աշխարհում խաղաղության կոչ անելու համար։

Այս խորագրի վերջին նյութերը