Գյումրիում տանը հայտնաբերել են տղամարդու դի ու անգիտակից կնոջ, ում կյանքը փրկել չի հաջողվել
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ փետրվարի 9-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մուշի բաժնում և ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոնում տեղեկություն է ստացվել, որ Գյումրի քաղաքի բնակիչները երկար ժամանակ է՝ չեն արձագանքում դռան թակոցներին։
Ահազանգով դեպքի վայր է ժամանել ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Գյումրու հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։
Փրկարարները բացել են Գյումրի քաղաքի Խորենացի փողոցի տներից մեկի դուռը, որտեղ հայտնաբերվել են Շիրակի մարզի բնակիչներ 50-ամյա Կարապետ Հ․-ն՝ մահացած վիճակում և 83-ամյա Լենա Ղ․-ն՝ անգիտակից վիճակում, ով շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով մահացել է։
Քննիչի որոշմամբ նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։