Լրահոս

08.12.2011 14:49


Թուրքագետ. «Հայր և որդի Ասադների կառավարման շրջանում հայ համայնքը շատ լավ ինտեգրվել է սիրիական հասարակությանը»

Արաբական աշխարհում տեղի ունեցող զարգացումների հիմնական առձնահատկությունը կայանում է նրանում, որ երկար տարիներ իշխող ազգայնական կողմնորոշում ունեցող ուժերը իրենց տեղը զիջում են իսլամիստական ուժերին, որոնք ծայրահեղ բացասական վերաբերմունք ունեն այս երկրներում բնակվող բոլոր քրիստոնեական համայնքների՝ այդ թվում նաև հայության նկատմամբ: Այսօր նման տեսակետ է հայտնել ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը: Ինչ վերաբերում է հայ համայնքների համար Մերձավոր Արևելքում, մասանավորապես Սիրիայում,  տեղի ունեցող վերջին զարգացումների հնարավոր հետևանքներին, բանախոսը նշել է, թե հայերը Սիրիայում գործող վարչակարգի կառավարման պայմաններում իրենց պաշտպանված և ապահով են զգում: «Սիրիահայ համայնքի առանձահատկություններից մեկ այն է, որ այն շատ լավ ինտեգրվել է սիրիական հասարակությանը, մասնավորապես հայր և որդի Ասադների կառավարման շրջանում»,- ասել է Ռուբեն Սաֆրաստյանը:

Միաժամանակ թուրքագետը նշել է, որ Մարձավոր Արևելքում արձանագրվող զարգացումների հետևանքով հայությանը սպառնացող մյուս վտանգը տարածաշրջանում Թուրքիայի դերի բարձրացումն է: «Պաշտոնական Անկարան կարողացավ շատ հմտորեն օգտագործել արաբական աշխարհում տեղի ունեցող գործընթացները, ինչի արդունքում այս երկրներում իշխանության են գալիս Թուրքիայի հետ ավելի ջերմ հարաբերություններ ունեցող կառավարող վարչակարգեր: Սա, հղի է տեղի հայության համար լրջագույն հետևանքներով»,–նշել է  Սաֆրաստյանը։

Այս խորագրի վերջին նյութերը