Քաղաքական

13.02.2025 08:19

Միասին կհաշվենք՝ մի օրում քանի զոհ է տվել մենակ մնացած Արցախը. զnhված զինծառայողի մայրը՝ Ալեն Սիմոնյանին

Միասին կհաշվենք՝ մի օրում քանի զոհ է տվել մենակ մնացած Արցախը. զnhված զինծառայողի մայրը՝ Ալեն Սիմոնյանին

Ստեփանակերտի Կոմիտասի անվան երաժշտական դպրոցի տնօրեն Զարինե Բաբայանը, ով 2023 թ. սեպտեմբերյան դեպքերի ժամանակ կորցրել է որդուն, արձագանքել է նախօրեին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությանը՝ ի պատասխան արցախցի լրագրողի հարցին։

«Ալեն Սիմոնյան, դուխով տղա, ես քեզ այսօր 11-ից սպասում եմ Եռաբլուրում, իմ որդու ու իր ընկերների շիրիմի մոտ, ովքեր զոհվել են սեպտեմբերին, 2023 -ին։ Միասին կհաշվենք՝ մի օրում, քանի զոհ է տվել մենակ մնացած Արցախը»,-գրել է Զ. Բաբայանը։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։