Բաց նամակ. «Դավադրություն Հայաստանի Հանրապետության դեմ»
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին
ՀՀ Սահմանադրական Դատարանին
ՀՀ Ազգային Ժողովին
ՀՀ Անվտանգության Կոմիտեին
Բաց նամակ. Դավադրություն Հայաստանի Հանրապետության դեմ
Մոսկվայաբնակ Կարեն Միքաելյանը ս.թ. օգոստոսին հայաստանյան հայրենակցական միություններին ներկայացավ որպես Արևմտահայոց երրորդ համագումարը նախապատրաստող միջազգային կազմակերպչական կոմիտեի /ստեղծված 2007 թ.-ին/ գործադիր տնօրեն և առաջարկեց անցկացնել հայաստանյան համագումար` ս.թ. դեկտեմբերի 10-ին Սևրում կայանալիք համագումարին պատգամավորներ ընտրելու համար: Ստեղծվեց համաժողովը նախապատրաստող կազմկոմիտե: Աշխատանքի ընթացքում Կարեն Միքաելյանը վստահեցրեց հայաստանյան կազմկոմիտեի անդամ միքանի հայրենակցական միությունների նախագահներին, որՍևրիհամագումարումքաղաքականհայտարարությունչիլինելու: Հավատացինք, սակայն աշխատանքային գործընթացում որոշ կասկածներ առաջացան մեր մեջ և մենք պահանջեցինք Կ. Միքաելյանից ներկայացնել մեզ Սևրի համագումարում իր զեկուցման տեքստը:
Բերենք այդ տեքստից մի հատված.
“Ներկայիս Հայաստանի հանրապետությունը համաձայն իր Սահմանադրության իրավահաջորդը չէ ատաջին հանրապետության, լիազորված չէ աշխարհում սփռված արևմտահայերի շահերը ներկայացնել: Ի վիճակի չէ, առնվազն տեսանելի ապագայում, ստանձնելու արևմտահայության ճակատագրին և ապագայի առնչվող յուրահատուկ խնդիրների, հատկապես պահանջատիրության խնդրի լուծման առաքելությունը:”
Քաղաքական բովանդակության այս հայտարարությունը մեր կողմից որակվեց որպես իրավագիտական տգիտություն կամ քաղաքական դիտավորություն, հղի ցեղասպանության ճանաչման և պահանջատիրության գործընթացին վնասող հետևանքներով:
Հայաստանյան համագումարի կազմկոմիտեի անդամներս և հայրենակցական միության նախագահներս գրավոր հայտարարությամբ` մեր ստորագրություններով հաստատված /հայտարարությունը ներկայացնում ենք կից/ հրաժարվեցինք Սևրում կայանալիք համագումարին, բնութագրելով այն անօրինական: Այնուհանդերձ Կ.Միքաելյանը նոյեմբերի 20-ին զեղծարարությամբ անցկացնում է "համագումար" և թերթերում տված հայտարարության մեջ նշում է շահագործելով ժողովին չմասնակցած հայրենակցական միությունների անունները:
Ելնելով վերոնշյալից մենք մեր բողոքի ձայնն ենք բարձրացնում և ձեր ուշադրությունն ենքհրավիրում
Կ.Միքաելյանի Սևրում ընթերցվելիք զեկույցի քաղաքական հայտարարույունից բխող վտանգավոր հետևանքների վրա.
ա / փորձ է ձերնարկվում Հայաստանի Հանրապետությունը հեռու պահել համահայկական խնդիրների լուծման գործընթացներից: Այդ թվում և առաջին հերթին` ցեղասպանության ճանաչման և ամենակարևորը` Վուդրո Վիլսոնի իրավարար վճռի իրականացման խնդրից: Այնինչ միջազգային իրավունքի տեսակետից միակ, կրկնում և ընդգծում ենք, միակ իրավասու մարմինը այս հարցում հենց ՀայաստանիՀանրապետությունն է:
Եթե այդ և նման այլ հասարակական, այս հարցում ոչ իրավասու, կառույցներ փորձում են իրենց վերապահել իրավարար վճռի միջազգային ասպարեզում ներկայացնելու հարցը, ապա դաիրականումիչիքէդարձնումմերազգայինիրավունքիիրականացումը:
Մեր խորին համոզմամբ, դա համապատասխանում է միայն մի պետության` Թուրքիայի, քաղաքական արմատական շահերին:
Իր կասկածելի նպատակին հասնելու համար Կ. Միքաելյանը չի խորշում իր կարծիքը ներկայացնել յոթ միլիոն սփյուռքահայության անունից / "Գոլոս Արմենիի", "7-միլիոնանոց սփյուռքահայության անունից", 24 նոյեմբեր, 2011, No 126 (20199)/
բ / Ինչպես Ամերիկայում, Ֆրանսիայում, այսօր նաև Ռուսաստանում ստեղծված նույնանպատակ կազմակերպությունները իրար հետ, մեղմ ասած, լեզու չեն կարողանում գտնել: Այսպիսով, անգամ այս պարագայում, երբ նրանք երեքն էլ փորձում են միջազգային իրավունքի սուբյեկտ հանդիսացող Հայաստանի Հանրապետությունը դուրս մղել միջազգային իրավունքի դաշտից, ընդունակ չեն լինի ձևավորել մեկ միասնական ուժի կենտրոն, որը կկարողանար լուծել գոնե իրենց իրավասության ոլորտի խնդիրները:

գ / Այս հայտարարության մեջ Կ. Միքայելյանը իրեն իրավունք է վերապահում պնդել, թե Հայաստանի Հանրապետությունը չի հանդիսանում Հայաստանի առաջին Հանրապետության իրավահաջորդը: Այս անգրագետ և սխալ պնդման վրա էլ հենված է այն թյուր հետևությունը թե Հայաստանի Հանրապետությունը իրավասու չէ հայոց պահանջատիրության հարցում և հատկապես հողային պահանջատիրության:
Այսպիսով, բերված հայտարարությունը հանդուգն ոտնձգություն է Հայաստանի Հանրապետության սահմանադրության դեմ, քանի որ մեր երկրի Սահմանադրության մաս կազմող Անկախության Հռչակագրում հստակ գրված է, որ Հայաստանի ներկայիս Հանրապետությունը շարունակողն է առաջին Հանրապետության ժողովրդավարական ավանդույթների:
Բացի դա, քննադատվող այդ հայտարարությունը ոտնձգություն է նաև 1978թ. և 1983 թ. Վիեննայում հաստատված միջազագյին կոնվենցիաների դեմ, քանի որ ըստ նշված կոնվենցիաների միջազգային իրավունքի սուբյեկտների իրավահաջորդությունը փոխանցվում է տարածքի միջոցով:
ՀԽՍՀ-ն միջազգային իրավունքի սուբյեկտ չէր հանդիսանում, քանի որ չէր բավարարում անկախ պետականության միջազգայնորեն ընդունված 4 պայմաններին`
1. չուներ սեփական քաղաքացիություն և իրավունք էլ չուներ ունենալու` բնակչությունը ԽՍՀՄ քաղաքացի էր,
2. այլ երկրներում դեսպաններ չուներ և իրավունք էլ չուներ ունենալու,
3. չուներ և իրավունք էլ չուներ ունենալու պետական սահմաններ հարևանների հետ, այլ միայն ԽՍՀՄ ներքին վարչական սահմաններ,
4. չուներ և իրավունք էլ չուներ ունենալու սուվերեն կառավարություն` այն լիովին կախված էր մոսկովյան կառավարությունից:
Այդ իսկ պատճառով Հայաստանի ներկայիս Հանրապետությունը ոչ մի պարագայում չի կարող դիտարկվել ՀԽՍՀ իրավահաջորդ:
Այսպիսով, Կ.Միքայելյանի հայտարարության այս պնդումը նույնպես սխալ է և մեր խորին համոզմամբ, համապատասխանում է միայն մի պետության` Թուրքիայի, քաղաքական արմատական շահերին:
Նշենք նաև մի քանի իրավական խախտումներ, որոնցից չի խորշել Կ. Միքաելյանը իր կասկածելի նպատակներին հասնելու համար;
- Նրա կողմից անցկացված հայաստանյան համաժողովը արտոնված չէր հայաստանյան կազմկոմիտեի կողմից և իրավասու չէր պատգամավորներ ընտրելու,
- Հայաստանյան “համագումարին” իբր մասնակցել են չգործող և չգրանցված, փաստորեն գոյություն չունեցող, հայրենակցական միություններ,
- Փորձ է կատարվել խաբել հայաստանյան համագումարի կազմկոմիտեին, թե Սևրում քաղաքական հայտարարություն չի լինելու, սակայն պարզվեց հակառակը:
- Արևմտահայոց երրորդ համագումարը նախապատրաստող միջազգային կազմկոմիտեից ստացված տեղեկությունների համաձայն Կարեն Միքաելյանի որպես միջազգային կազմկոմիտեի գործադիր տնօրենի պաշտոնը լուծարված է եղել, ըստ այդմ չուներ լիազորություն որպես "գործադիր տնօրեն", չհամաձայնեցված միջազգային կազմկոմիտեի անդամների հետ Հայաստանում համագումար կազմակերպել:
Հավատարիմ մնալով մեր ՄԻԱՑՅԱԼ ՀԱՅՐԵՆԻՔԸ ազատագրված տեսնելու անսակարկելի ձգտմանը, վերահաստատելով այդ նպատակի համար Հայաստանի Հանրապետության կողմից կազմակերպված ցեղասպանության 100 ամյակին նվիրված աշխատանքները, հայտարարում ենք անհամատեղելի և վնասաբեր Կ.Միքաելյանի հայտարարության բովանդակությունը:
Հաշվի առնելով վերը շարադրվածը մենք` Արևմտյան Հայաստանի տարբեր բնօրրանները ներկայացնող Հայաստանի Հանրապետությունում գրանցված և գործող Հայրենակցական միություն հասարակական կազմակերպությունների ղեկավարներս և արևմտահայերի ժառանգների համագումարի նախապատրաստման հայաստանյան կազմկոմիտեի ներքոստորագրյալներս, հայտարարում ենք, որ որևէ մեկը լիազորված չէ Հայաստանը ներկայացնելու դեկտեմբերի 10-ին Փարիզում /Սևրում/ նախատեսված ժողովին: Որևէ անհատի կամ անհատների խմբի մասնակցությունը նշյալ ժողովին մեր կողմից կդիտարկվի որպես ինքնագործունեություն և լիազորություններ չունեցող:
Բաց նամակ. «Դավադրություն Հայաստանի Հանրապետության դեմ»
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին
ՀՀ Սահմանադրական Դատարանին
ՀՀ Ազգային Ժողովին
ՀՀ Անվտանգության Կոմիտեին
Բաց նամակ. Դավադրություն Հայաստանի Հանրապետության դեմ
Մոսկվայաբնակ Կարեն Միքաելյանը ս.թ. օգոստոսին հայաստանյան հայրենակցական միություններին ներկայացավ որպես Արևմտահայոց երրորդ համագումարը նախապատրաստող միջազգային կազմակերպչական կոմիտեի /ստեղծված 2007 թ.-ին/ գործադիր տնօրեն և առաջարկեց անցկացնել հայաստանյան համագումար` ս.թ. դեկտեմբերի 10-ին Սևրում կայանալիք համագումարին պատգամավորներ ընտրելու համար: Ստեղծվեց համաժողովը նախապատրաստող կազմկոմիտե: Աշխատանքի ընթացքում Կարեն Միքաելյանը վստահեցրեց հայաստանյան կազմկոմիտեի անդամ միքանի հայրենակցական միությունների նախագահներին, որ Սևրի համագումարում քաղաքական հայտարարություն չի լինելու: Հավատացինք, սակայն աշխատանքային գործընթացում որոշ կասկածներ առաջացան մեր մեջ և մենք պահանջեցինք Կ. Միքաելյանից ներկայացնել մեզ Սևրի համագումարում իր զեկուցման տեքստը:
Բերենք այդ տեքստից մի հատված.
“Ներկայիս Հայաստանի հանրապետությունը համաձայն իր Սահմանադրության իրավահաջորդը չէ ատաջին հանրապետության, լիազորված չէ աշխարհում սփռված արևմտահայերի շահերը ներկայացնել: Ի վիճակի չէ, առնվազն տեսանելի ապագայում, ստանձնելու արևմտահայության ճակատագրին և ապագայի առնչվող յուրահատուկ խնդիրների, հատկապես պահանջատիրության խնդրի լուծման առաքելությունը:”
Քաղաքական բովանդակության այս հայտարարությունը մեր կողմից որակվեց որպես իրավագիտական տգիտություն կամ քաղաքական դիտավորություն, հղի ցեղասպանության ճանաչման և պահանջատիրության գործընթացին վնասող հետևանքներով:
Հայաստանյան համագումարի կազմկոմիտեի անդամներս և հայրենակցական միության նախագահներս գրավոր հայտարարությամբ` մեր ստորագրություններով հաստատված /հայտարարությունը ներկայացնում ենք կից/ հրաժարվեցինք Սևրում կայանալիք համագումարին, բնութագրելով այն անօրինական: Այնուհանդերձ Կ.Միքաելյանը նոյեմբերի 20-ին զեղծարարությամբ անցկացնում է "համագումար" և թերթերում տված հայտարարության մեջ նշում է շահագործելով ժողովին չմասնակցած հայրենակցական միությունների անունները:
Ելնելով վերոնշյալից մենք մեր բողոքի ձայնն ենք բարձրացնում և ձեր ուշադրությունն ենքհրավիրում
Կ.Միքաելյանի Սևրում ընթերցվելիք զեկույցի քաղաքական հայտարարույունից բխող վտանգավոր հետևանքների վրա.
ա / փորձ է ձերնարկվում Հայաստանի Հանրապետությունը հեռու պահել համահայկական խնդիրների լուծման գործընթացներից: Այդ թվում և առաջին հերթին` ցեղասպանության ճանաչման և ամենակարևորը` Վուդրո Վիլսոնի իրավարար վճռի իրականացման խնդրից: Այնինչ միջազգային իրավունքի տեսակետից միակ, կրկնում և ընդգծում ենք, միակ իրավասու մարմինը այս հարցում հենց Հայաստանի Հանրապետությունն է:
Եթե այդ և նման այլ հասարակական, այս հարցում ոչ իրավասու, կառույցներ փորձում են իրենց վերապահել իրավարար վճռի միջազգային ասպարեզում ներկայացնելու հարցը, ապա դա իրականում ի չիք է դարձնում մեր ազգային իրավունքի իրականացումը: