Լրահոս

05.05.2009 11:55


Քլինթոնը, Նալբանդյանը, Մամեդյարովը չհանդիպեցին

Նախապես տեղեկացվել էր, որ այսօր Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը պետք է հանդիպեր ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի, այնուհետև՝ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ։ Սակայն հանդիպումը չի կայացել։

-Պետքարտուղարի մոտ թեթև ալերգիա է,- ասել է պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ռոբերտ Վուդը՝ հավելելով, որ իրենք Հիլարի Քլինթոնի հանդիպումները հետաձգել են մինչև վաղը։

Այս մասին ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքում որևէ տեղեկություն առայժմ չկա։

 

Այս խորագրի վերջին նյութերը