Լրահոս

08.12.2011 12:59


ՄԹ-ում ՀՀ դեսպան Կարինե Ղազինյանն իր հավատարմագրերն է հանձնել Թագուհի Եղիսաբեթ Երկրորդին

Դեկտեմբերի 7-ին Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Կարինե Ղազինյանը իր հավատարմագրերն է հանձնել Նորին Մեծություն Թագուհի Եղիսաբեթ Երկրորդին:

Բուքինհեմյան պալատում տեղի ունեցած առանձնազրույցի ընթացքում երկուստեք կարեւորվել է քաղաքական երկխոսության ակտիվացումը, ինչպես նաեւ տնտեսական հարաբերությունների զարգացումը:

Դեսպան Ղազինյանը ներկայացրել է Հայաստանի՝ հին քաղաքակրթության մաս կազմող պատմությունը, ինչպես նաեւ այն մարտահրավերները, որոնք կանգնած են միայն 20-ամյա պատմություն ունեցող նորաստեղծ ժողովրդավարության առջեւ: Թագուհի Եղիսաբեթ Երկրորդը հաջողություն է մաղթել ՀՀ դեսպանին իր նոր առաքելություն իրականացման գործում:

Այս խորագրի վերջին նյութերը