Աշխարհ

09.02.2025 23:02


Իլոն Մասկը կոչ է արել փակել «Ազատություն» ռադիոկայանն ու «Ամերիկայի ձայնը»

Իլոն Մասկը կոչ է արել փակել «Ազատություն» ռադիոկայանն ու «Ամերիկայի ձայնը»

Ամերիկացի գործարար Իլոն Մասկը կոչ է արել փակել «Ազատություն» ռադիոկայանը և «Ամերիկայի ձայնը»: Այս մասին նա գրառում է արել X-ի իր էջում։

«Այո՛, փակեք դրանք։ Եվրոպան այժմ ազատ է (բացառությամբ խեղդող բյուրոկրատիայի): Նրանց այլևս ոչ ոք չի լսում։ Սրանք պարզապես արմատական ձախակողմյան խելագարներ են, ովքեր խոսում են իրենց հետ՝ այրելով տարեկան 1 միլիարդ դոլար ամերիկյան հարկային դոլարներ»,-գրել է նա։

Այս խորագրի վերջին նյութերը