Քաղաքական

09.02.2025 19:21


Դերենիկ Մալխասյանը դադարեցնում է գործունեությունը 5-րդ ալիքում․ պատճառը գործունեության ոլորտի փոփոխությունն է

Դերենիկ Մալխասյանը դադարեցնում է գործունեությունը 5-րդ ալիքում․ պատճառը գործունեության ոլորտի փոփոխությունն է

Հարգելի ընկերներ, տեղեկացնում եմ, որ դադարեցնում եմ իմ աշխատանքային գործունեությունը 5 TV Channel / 5-րդ ալիք-ում։

Պատճառը գործունեությանս ոլորտի փոփոխությունն է, որը համատեղելի չէ հարցազրուցավարի աշխատանքի հետ։ Ցանկանում եմ 4 տարիների համատեղ աշխատանքի համար շնորհակալություն հայտնել 5-րդ ալիքի պրոֆեսիոնալ ու հիանալի թիմին։ Կարծում եմ՝ միասին կարողացել ենք իրականացնել աշխատանքային բեղուն գործունեություն՝ ստեղծագործելու, համարձակ գաղափարներն իրագործելու լայն հնարավորություններ ստանալով։

Այս առումով հատկապես շնորհակալ եմ Հար Հարությունյան-ին՝ ինձ վստահելու և աջակցելու համար։

Հատուկ շնորհակալություն նաև Armen Andreasyan-ին՝ իր ամենօրյա քրտնաջան աշխատանքի և ամեն հարցում մեր կողքին կանգնած լինելու համար։

5-րդ ալիքին ցանկանում եմ աշխատանքային նորանոր հաջողություններ ու անխափան եթեր։ Հուսով եմ՝ կրկին առիթներ կունենանք համագործակցության համար։

Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը