Լրահոս

08.12.2011 12:02


Պաշտպանության նախարարին պարտավորեցվել է պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի բժիշկ մասնագետ սպաների զորակոչը

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Ի կատարումն ՀՀ Նախագահի 2011 թ. դեկտեմբերի 1-ի «ՀՀ զինված ուժերի պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի սպաների զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին» հրամանագրի` ՀՀ կառավարությունը ՀՀ պաշտպանության նախարարին պարտավորեցրել է 2011 թ. դեկտեմբեր ամսին ապահովել ՀՀ զինված ուժերի պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի մինչև 35 տարեկան 58 բժիշկ մասնագետ սպաների զորակոչը ՀՀ զինված ուժեր, ծառայության ժամկետը սահմանելով երկու տարի։ Նույն ամսին կզորացրվեն սահմանված ժամկետում ՀՀ զինված ուժերում պարտադիր զինվորական ծառայություն անցած բժշկական կազմի սպաները։

Այս խորագրի վերջին նյութերը