Համալիրի դիմացի ստորգետնյա անցումը քանդեցին ու թողեցին քանդած (լուսանկար)
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի դիմացի ստորգետնյա անցումը․ մոտ 2 ամիս առաջ հայտարարվեց, որ բարեկարգելու են և հենց այդ նպատակով Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ քանդվեցին ինքնակամ կառուցված 190 քմ մակերեսով շինություններ` գետնանցումը վերականգնելու նպատակով։
Քանդեցին ու թողեցին քանդված, իսկ այսօր անցորդները բողոքում են և դժգոհության ձայն բարձրացնում, որ շուրջ 2 ամիս է՝ այստեղ ահա այս վիճակն է տիրում։ Տիրող փնթի վիճակը իրավունք է տալիս, որ շատերը իրենց բնական կարիքները հոգան` գարշահոտություն տարածելով, սկսել են բազմանալ կրծողներ, և մարդիկ պարզապես երկընտրանքի առջև են կանգնել` վտանգեն իրենց կյա՞նքը` ճանապարհի երթևեկելի մասով հատեն փողոցը, թե՞ հերթական անգամ շնչեն արտաքնոց դարձած ստորգետնյա անցումի խեղդող գարշահոտը։
Երևանի քաղաքապետարան / Yerevan Municipality, այս խնդիրը հրատապ լուծում է պահանջում, մի՛ անտեսեք երևանցիների և մեր քաղաքի հյուրերի բարեկարգ քաղաքում ապրելու իրավունքը, գործ արե՛ք։
«Մայր Հայաստան» դաշինքի անդամ Սոնա Աղեկյանի ֆեյսբուքյան էջից